https://arm.sputniknews.ru/20230826/haj-erku-ymbish-voske-medalakir-en-dardzel-dprvocakanneri-hamashkharhajin-khagheri-zhamanak-64919606.html
Հայաստանցի երկու ըմբիշ ոսկե մեդալակիր են դարձել դպրոցականների համաշխարհային խաղերի ժամանակ
Հայաստանցի երկու ըմբիշ ոսկե մեդալակիր են դարձել դպրոցականների համաշխարհային խաղերի ժամանակ
Sputnik Արմենիա
57 կգ քաշային Ջանես Նազարյանն իր հերթին նվաճել է բրոնզե մեդալ։ 26.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-26T14:15+0400
2023-08-26T14:15+0400
2023-08-26T14:31+0400
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
պատանի
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64919329_0:152:512:440_1920x0_80_0_0_86d97d265d3fe0bae5c0d9cc24a21309.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը Բրազիլիայում ընթացող դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերի ժամանակ անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, 57 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։Նշենք որ այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և մեդալների համար պայքարում են 18 մարզաձևում։Ըմբիշ Վիգեն Նազարյանը աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64919329_0:143:512:527_1920x0_80_0_0_72c31de237537b405a21dbb85123edf9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, պատանի, հայաստան
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, պատանի, հայաստան
Հայաստանցի երկու ըմբիշ ոսկե մեդալակիր են դարձել դպրոցականների համաշխարհային խաղերի ժամանակ
14:15 26.08.2023 (Թարմացված է: 14:31 26.08.2023) 57 կգ քաշային Ջանես Նազարյանն իր հերթին նվաճել է բրոնզե մեդալ։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը Բրազիլիայում ընթացող դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերի ժամանակ անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, 57 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։
«Մեր հավաքականից միայն նրանք են մասնակցել խաղերին։ Ինչպես նաև անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ մեր ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում։ Այստեղ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք որ այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և մեդալների համար պայքարում են 18 մարզաձևում։