https://arm.sputniknews.ru/20230826/185-erkir-steghtsel-en-kensabazmazanutjan-pahpanman-himnadram-kanadajum-e-naev-simidjany-64914490.html
185 երկիր ստեղծել են կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ. Կանադայում է նաև Սիմիդյանը
185 երկիր ստեղծել են կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ. Կանադայում է նաև Սիմիդյանը
Sputnik Արմենիա
Հակոբ Սիմիդյանը կմասնակցի նաև հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին։ 26.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-26T11:31+0400
2023-08-26T11:31+0400
2023-08-26T11:33+0400
հակոբ սիմիդյան
հիմնադրամ
կանադա
շրջակա միջավայրի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64914171_0:85:1200:760_1920x0_80_0_0_64cd205167d614b0ebf0f83cf6b5231f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրի ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։Նշվում է, որ նստաշրջանին մասնակցում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որը օգոստոսի 21-28-ը կգտնվի Կանադայում։Նշվում է, որ հիմնադրամի համար առաջնահերթություն են զարգացող փոքր կղզի պետությունները և քիչ զարգացած երկրները, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը: Նոր հիմնադրամն արդեն ունի նախնական ներդրումներ՝ 200 մլն կանադական դոլար Կանադայից և 10 մլն ֆունտ ստեռլինգ Միացյալ Թագավորությունից:Նշենք, որ ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծինԱյս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։Հավելենք, որ Հակոբ Սիմիդյանը Կանադայում կմասնակցի նաև հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերը։
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64914171_38:0:1163:844_1920x0_80_0_0_bfefeabeec6b2ac343cbd04518d40d86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ սիմիդյան, հիմնադրամ, կանադա, շրջակա միջավայրի նախարարություն
հակոբ սիմիդյան, հիմնադրամ, կանադա, շրջակա միջավայրի նախարարություն
185 երկիր ստեղծել են կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ. Կանադայում է նաև Սիմիդյանը
11:31 26.08.2023 (Թարմացված է: 11:33 26.08.2023) Հակոբ Սիմիդյանը կմասնակցի նաև հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրի ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ նստաշրջանին մասնակցում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որը օգոստոսի 21-28-ը կգտնվի Կանադայում։
Հիմնադրամը կմոբիլիզացնի և կարագացնի ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։
Նշվում է, որ հիմնադրամի համար առաջնահերթություն են զարգացող փոքր կղզի պետությունները և քիչ զարգացած երկրները, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը: Նոր հիմնադրամն արդեն ունի նախնական ներդրումներ՝ 200 մլն կանադական դոլար Կանադայից և 10 մլն ֆունտ ստեռլինգ Միացյալ Թագավորությունից:
Նշենք, որ ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:
Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Հավելենք, որ Հակոբ Սիմիդյանը Կանադայում կմասնակցի նաև հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերը։