00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն կարող է և ունակ է կազմակերպել Ադրբեջանի հետ հանդիպում. ԼՂ պետնախարար

© Photo : press office of the Government of ArtsakhԳուրգեն Ներսիսյան
Գուրգեն Ներսիսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Գուրգեն Ներսիսյան
Բաժանորդագրվել
Անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով
ԵՐԵՎԱն, 25 օգոստոսի - Sputnik. Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով:
Այդ մասին տեսաուղերձում հայտարարել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,-հայտարարել է ու հավելել, որ պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով:
«Քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվեն քննարկման կառուցողականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը»,- նշել է պետնախարարը:
Նրա խոսքով՝ նախկինում ևս եղել են ամենատարբեր հանդիպումներ ու պայմանավորվածություններ, սակայն դրանք երբեք չեն պահպանվել:
«Ես համոզված եմ, որ ՌԴ-ն կարող է և ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում: Պետք է կանգ առնել և հստակ հասկանալ, թե ուր ենք գնում և ինչ ճանապարհով, ում օրակարգով և ինչպես՝ այդ ընթացքում առաջ քաշելով նաև սեփական օրակարգը: Այդ հանդիպման արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը և դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0