https://arm.sputniknews.ru/20230825/pashinjany-dardzel-e-tshnamakan-petutjan-mtadrutjunneri-pvokhancvoghy-suren-surenjanc-64873658.html
Փաշինյանը դարձել է թշնամական պետության մտադրությունների փոխանցողը. Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը դարձել է թշնամական պետության մտադրությունների փոխանցողը. Սուրեն Սուրենյանց
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցի խոսքով` հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանից սպասում է, որպեսզի վերջինս «դեղատոմսեր» առաջարկի ստեղծված իրավիճակի հաղթահարման համար։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T20:24+0400
2023-08-25T20:24+0400
2023-08-25T20:24+0400
նիկոլ փաշինյան
սուրեն սուրենյանց
լաչինի միջանցք
քաղաքագետ
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56763588_0:10:1600:910_1920x0_80_0_0_a4a75721ff9bcd75da9884962eb361de.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է Ադրբեջանի տրամադրությունների կամ մտադրությունների մասին բարձրաձայնող։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով օգոստոսի 24-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի հնչեցրած արտահայտությանը։Նշենք, որ նա հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։Նրա խոսքով` Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները վատ ուղերձ են արցախցիների և միջազգային հանրության համար։ Քաղաքագետի պնդմամբ` ստացվում է, որ ոչ թե Հայաստանը կանխարգելիչ քայլ է փորձում ձեռնարկել, այլ լուռ դիտորդի կարգավիճակով արձանագրում է այն, ինչ մտադիր է անել Ադրբեջանը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56763588_97:0:1520:1067_1920x0_80_0_0_0cb6b3c4f6419c116ed3f9e9d87aef28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սուրեն սուրենյանց, լաչինի միջանցք, քաղաքագետ, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, սուրեն սուրենյանց, լաչինի միջանցք, քաղաքագետ, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Փաշինյանը դարձել է թշնամական պետության մտադրությունների փոխանցողը. Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցի խոսքով` հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանից սպասում է, որպեսզի վերջինս «դեղատոմսեր» առաջարկի ստեղծված իրավիճակի հաղթահարման համար։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է Ադրբեջանի տրամադրությունների կամ մտադրությունների մասին բարձրաձայնող։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով օգոստոսի 24-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի հնչեցրած արտահայտությանը։
Նշենք, որ
նա հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։
«Նա կատարում է արձանագրողի, վիճակագրողի կամ լրագրողի գործառույթներ` ըստ էության բացահայտելով մեզ հետ կոնֆլիկտի մեջ գտնվող հակառակորդի պլանները։ Մինչդեռ մեր հասարակությունը սպասում է, որ ՀՀ վարչապետը «դեղատոմսեր» առաջարկի ստեղծված իրավիճակի հաղթահարման համար։ Շատ բացասական եմ գնահատում այն փաստը, որ մեր երկրի վարչապետը դառնում է թշնամական պետության տրամադրությունների կամ մտադրությունների «տրանսլյատոր»։ Քաղաքագիտական տեսանկյունից Ադրբեջանի քայլը կանխատեսելի է, բայց զարմանում եմ` ինչու է այդ մասին բարձրաձայնում ՀՀ վարչապետը»,– նշեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները վատ ուղերձ են արցախցիների և միջազգային հանրության համար։
Քաղաքագետի պնդմամբ` ստացվում է, որ ոչ թե Հայաստանը կանխարգելիչ քայլ է փորձում ձեռնարկել, այլ լուռ դիտորդի կարգավիճակով արձանագրում է այն, ինչ մտադիր է անել Ադրբեջանը։
«Արցախահայերը շատ բարդ վիճակում են և՛ հոգեբանական, և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ անվտանգային առումներով։ Եթե իրոք Փաշինյանի ասածով Լաչինի միջանցքը միակողմանի բացվի, մարդկանց ուղերձ է` «ձեր գլխի ճարը տեսեք»։ Հայաստանը հակառակ ոչինչ չի անում ու մարդկանց կմնա իսկապես օգտվել միակողմանի բաց ռեժիմից և լքել Արցախը, կամ մնալ իրենց երկրում ու հույս չդնել ՀՀ իշխանությունների վրա»,– ասաց Սուրենյանցը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։