https://arm.sputniknews.ru/20230825/nshanakvel-e-hh-krtutjan-gitutjan-mshakujti-ev-spvorti-nakharari-teghakal-64904638.html
Նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Sputnik Արմենիա
Հավելենք, որ Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍՆ նախկին տեղակալ Արա Խզմալյանի փոխարեն: 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T19:00+0400
2023-08-25T19:00+0400
2023-08-25T19:04+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
փոխնախարար
դանիել դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/19/64904339_0:0:1000:563_1920x0_80_0_0_7084c5c9641d4dac0c7f7a008edca533.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է:Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում 1995 թ.՝ որպես խմբավար Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում: 2000-2019 թթ. հանդիսացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերետայի թատրոն մեներգիչ:Տարբեր տարիների ղեկավարել է Ռոնի դեպարտամենտի երգչախմբերը: Նախաձեռնել և համակարգել է բազմաթիվ մշակութային ծրագրեր, հանդիսանում է «Մասնագիտացված գեղարվեստական կրթություն» ծրագրի հեղինակ:Աշխատել է Լիոնի մետրոպոլիա Վոլքս-ան-Վելին 69 արվեստների դպրոցում: Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Գիվորս 69 կոնսերվատորիայում:2020 թվականից Դեսինես-Շարպիե Լիոնի մետրոպոլիայում աշխատել է որպես քաղաքապետի տեղակալ. համակագրել է հանրության հետ կապերի, երիտասարդական, սոցիալական և մանկական ժամանցի կենտրոնների հետ աշխատանքները: ԿԳՄՍՆ–ն բուհերին առաջարկում է խոշորացման հայեցակարգեր ներկայացնելԵղել է Լիոնի մետրոպոլիայի և Ռոնի դեպարտամենտի տարածքային առաքելության նախագահ, քաղաքապետերի տարածքային համաժողովի Ռոն դեպարտամենտի տարածքային զբաղվածության հանձնաժողովի նախագահ:2014-2020 թթ. ղեկավարել է Գիվորս Լիոն մետրոպոլիայի Հանրային ժողովրդական համալսարանը:2016-2020 թթ. հանդիսացել է Դեսինե-Շարպիե քաղաքի Dolto-Montaberlet սոցիալական կենտրոնների փոխնախագահ:2014 թվականից Լիոնի Գիվորս, Ջոնս, Գենաս Դեսինես-Շարպիե քաղաքների տնօրենների խորհրդի և գրասենյակի կառավարիչն է:Հավելենք, որ Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍՆ նախկին տեղակալ Արա Խզմալյանի փոխարեն:Հուլիսի 18-ին Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրենև ազատվել փոխնախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/19/64904339_171:0:988:613_1920x0_80_0_0_694b02710244cda9132f5e39d9038b36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), փոխնախարար, դանիել դանիելյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), փոխնախարար, դանիել դանիելյան
Նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
19:00 25.08.2023 (Թարմացված է: 19:04 25.08.2023) Հավելենք, որ Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍՆ նախկին տեղակալ Արա Խզմալյանի փոխարեն:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից։
ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է:
Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում 1995 թ.՝ որպես խմբավար Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում: 2000-2019 թթ. հանդիսացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերետայի թատրոն մեներգիչ:
Տարբեր տարիների ղեկավարել է Ռոնի դեպարտամենտի երգչախմբերը: Նախաձեռնել և համակարգել է բազմաթիվ մշակութային ծրագրեր, հանդիսանում է «Մասնագիտացված գեղարվեստական կրթություն» ծրագրի հեղինակ:
Աշխատել է Լիոնի մետրոպոլիա Վոլքս-ան-Վելին 69 արվեստների դպրոցում: Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Գիվորս 69 կոնսերվատորիայում:
2020 թվականից Դեսինես-Շարպիե Լիոնի մետրոպոլիայում աշխատել է որպես քաղաքապետի տեղակալ. համակագրել է հանրության հետ կապերի, երիտասարդական, սոցիալական և մանկական ժամանցի կենտրոնների հետ աշխատանքները:
Եղել է Լիոնի մետրոպոլիայի և Ռոնի դեպարտամենտի տարածքային առաքելության նախագահ, քաղաքապետերի տարածքային համաժողովի Ռոն դեպարտամենտի տարածքային զբաղվածության հանձնաժողովի նախագահ:
2014-2020 թթ. ղեկավարել է Գիվորս Լիոն մետրոպոլիայի Հանրային ժողովրդական համալսարանը:
2016-2020 թթ. հանդիսացել է Դեսինե-Շարպիե քաղաքի Dolto-Montaberlet սոցիալական կենտրոնների փոխնախագահ:
2014 թվականից Լիոնի Գիվորս, Ջոնս, Գենաս Դեսինես-Շարպիե քաղաքների տնօրենների խորհրդի և գրասենյակի կառավարիչն է:
Հավելենք, որ Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍՆ նախկին տեղակալ Արա Խզմալյանի փոխարեն:
Հուլիսի 18-ին Խզմալյանն ընտրվել է
Մատենադարանի տնօրենև ազատվել փոխնախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից: