00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ բնակչությանը լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու վտանգ է սպառնում. Խուան Մենդես

© AFP 2024 / RONALDO SCHEMIDTԽուան Մենդես
Խուան Մենդես - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչն իր կողմից հայտարարել է, որ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի դիտավորյալ առաջացումը հանցագործություն է, որն արդեն տեղի է ունենում, այդ թվում՝ մի ամբողջ բնակչության սովամահության ենթարկելու միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Առկա փաստերը բավարար հիմք են հանդիսանում միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու համար, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգ է սպառնում` ինչպես որ սահմանված է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանն այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված ազդանշան է, որքան դատական ​​հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»,– նշել է պրոֆեսոր Մենդեսը՝ մատնանշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները:
ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկմանը, որը նվիրված էր ԼՂ–ում հումանիտար իրավիճակին՝ վայրագության հանցագործությունների ռիսկերի և կանխարգելման մեխանիզմների համատեքստում, ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում ընդգծեց, որ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի դիտավորյալ առաջացումը հանցագործություն է, որն արդեն տեղի է ունենում, այդ թվում՝ մի ամբողջ բնակչության սովամահության ենթարկելու միջոցով։
Դեսպան Մարգարյանը հիշեցրեց, որ օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում խորհրդի անդամ երկրների մեծամասնության կողմից վերահաստատվել էր Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու և Լեռնային Ղարաբաղում անարգել հումանիտար մուտք ապահովելու հրամայականը։
Զեկույցի ներկայացմանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում պրոֆեսոր Մենդեսը և դեսպան Մարգարյանն անդրադարձան պատվիրակությունների կողմից հնչեցված հարցերին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0