https://arm.sputniknews.ru/20230825/lav-ashkhatanq-e-tarvel-qervobjany-hajrusakan-razmavarakan-zargacman-kentrvoni-masin-64882416.html
«Լավ աշխատանք է տարվել». Քերոբյանը` հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնի մասին
«Լավ աշխատանք է տարվել». Քերոբյանը` հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնի մասին
Sputnik Արմենիա
Կենտրոնի դերն այս կամ այն ծրագրերի ներդրման ժամանակ էկոնոմիկայի նախարարությանն ու ՀՀ կառավարությանը առաջարկներ ներկայացնելն է։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T14:02+0400
2023-08-25T14:02+0400
2023-08-25T14:03+0400
վահան քերոբյան
հայաստան
ռուսաստան
հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69029590_0:26:1600:926_1920x0_80_0_0_0169349258a65e84bb24454ed2d7c61a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գոհ են հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնի աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Հայ նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի գործընկերոջն աջակցության համար և ՌԴ կառավարությանը դրական փորձը ներկայացնելու պատրաստակամության համար։Քերոբյանն ընդգծել է նաև, որ արդեն բանակցություն է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ, որի ընթացքում մի շարք հարցերի են անդրադարձել` կապված ներդրումների, համատեղ նախագծերի, լոգիստիկայի և այլնի հետ։Հիշեցնենք, որ հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնը Երևանում սկսել է գործել 2022 թվականի սեպտեմբերին։ Կենտրոնի նպատակը երկու երկրների տնտեսությունների և բիզնեսների ադապտացիային օժանդակելն է։ Սա համատեղ կենտրոն է, որը պետք է գտնի ճիշտ և պետքական լուծումներ, կենտրոնը պետք է խորհուրդներ տա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ու կառավարությանը, կապված նրա հետ, թե ինչպես օգտվել ՌԴ-ի կամ համաշխարհային փորձից, որպեսզի տնտեսությունն առավելագույնս հարմարեցվի մարտահրավերներին, հնարավորինս արագ արձագանքի բիզնեսի պահանջներին և գործարարներին առաջարկի ամենաճիշտ և արդյունավետ լուծումները։Խնդիրները վեր հանել, օգնել բիզնեսին. Ռեշետնիկովը` Քերոբյանի հետ պայմանավորվածության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69029590_0:0:1425:1068_1920x0_80_0_0_165aaa2ea84900cdc714fc375e96edc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հայաստան, ռուսաստան, հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոն
վահան քերոբյան, հայաստան, ռուսաստան, հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոն
«Լավ աշխատանք է տարվել». Քերոբյանը` հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնի մասին
14:02 25.08.2023 (Թարմացված է: 14:03 25.08.2023) Կենտրոնի դերն այս կամ այն ծրագրերի ներդրման ժամանակ էկոնոմիկայի նախարարությանն ու ՀՀ կառավարությանը առաջարկներ ներկայացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գոհ են հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնի աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեկ տարի առաջ մենք (ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ) համաձայնագիր ստորագրեցինք Հայաստանում ռազմավարական զարգացման կենտրոն հիմնելու մասին, որը մեկ տարվա ընթացքում արդեն բավական լավ աշխատանք է տարել։ Մենք փոխառել ենք Ռուսաստանի դրական փորձը մի շարք ոլորտներում մեր կառավարության որոշ ծրագրեր առաջ մղելու համար», – Երևանում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ բիզնես նախաճաշից հետո ասել է Քերոբյանը։
Հայ նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի գործընկերոջն աջակցության համար և ՌԴ կառավարությանը դրական փորձը ներկայացնելու պատրաստակամության համար։
Քերոբյանն ընդգծել է նաև, որ արդեն բանակցություն է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ, որի ընթացքում մի շարք հարցերի են անդրադարձել` կապված ներդրումների, համատեղ նախագծերի, լոգիստիկայի և այլնի հետ։
Հիշեցնենք, որ հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնը Երևանում սկսել է գործել 2022 թվականի սեպտեմբերին։ Կենտրոնի նպատակը երկու երկրների տնտեսությունների և բիզնեսների ադապտացիային օժանդակելն է։ Սա համատեղ կենտրոն է, որը պետք է գտնի ճիշտ և պետքական լուծումներ, կենտրոնը պետք է խորհուրդներ տա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ու կառավարությանը, կապված նրա հետ, թե ինչպես օգտվել ՌԴ-ի կամ համաշխարհային փորձից, որպեսզի տնտեսությունն առավելագույնս հարմարեցվի մարտահրավերներին, հնարավորինս արագ արձագանքի բիզնեսի պահանջներին և գործարարներին առաջարկի ամենաճիշտ և արդյունավետ լուծումները։