https://arm.sputniknews.ru/20230825/krakvocner-hajantar-pvoak-i-ijevani-taratsqum-krakvoghy-dzerbakalvel-e-64894298.html
Կրակոցներ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի տարածքում. կրակողը ձերբակալվել է
Կրակոցներ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի տարածքում. կրակողը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից նա ձերբակալվել և տեղափոխվել... 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T16:25+0400
2023-08-25T16:25+0400
2023-08-25T16:25+0400
կրակոց
անտառ
իջևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23785839_0:167:1600:1067_1920x0_80_0_0_d99d2b86af334e653cb9ef6af58165cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը օգոստոսի 24-ին ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Կայքի տեղեկություններով` այդ օրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանը նախարարության այլ մասնագետների հետ միասին «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ։ Այդ ժամանակ Արտաշես Մատինյանը դժգոհություններ է ունեցել, որոնց շուրջ վիճաբանել է Սիմոն Պետրոսյանի հետ։ Սպանություն Երևանում. Toyota-ի ու «Mercedes G»-ի վրա կրակոցների հետքեր են հայտնաբերվելԱրդյունքում, Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ փորձելով վախեցնել Սիմոն Պետրոսյանին։Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից նա ձերբակալվել և ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել։Դեպքի փաստով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
իջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23785839_85:0:1508:1067_1920x0_80_0_0_15c2397bc9f35cbbc05d3e695fa69391.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, անտառ, իջևան
Կրակոցներ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի տարածքում. կրակողը ձերբակալվել է
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից նա ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Իջևանի բաժին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը օգոստոսի 24-ին ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` այդ օրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանը նախարարության այլ մասնագետների հետ միասին «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ։ Այդ ժամանակ Արտաշես Մատինյանը դժգոհություններ է ունեցել, որոնց շուրջ վիճաբանել է Սիմոն Պետրոսյանի հետ։
Արդյունքում, Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ փորձելով վախեցնել Սիմոն Պետրոսյանին։
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից նա ձերբակալվել և ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել։
Դեպքի փաստով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։