00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրները վեր հանել, օգնել բիզնեսին. Ռեշետնիկովը` Քերոբյանի հետ պայմանավորվածության մասին

© Sputnik / Aram NersesyanՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը  - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարները մակրոէկոնոմիկայի, ինչպես նաև երկու երկրների տնտեսական քաղաքականության հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարներ Վահան Քերոբյանն ու Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են սպառիչ պարզաբանումներ տալ բիզնեսին` երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ։
«Շփումներն ընդլայնվում են, ապրանքաշրջանառությունն ու փոխադարձ ներդրումները` աճում։ Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ է ընկալում այն հնարավորությունները, որոնք բացվել են, հատկապես հաշվի առնելով ռուսական և հայկական բիզնեսի վաղեմի և խորը կապերը», – Երևանում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ բիզնես–նախաճաշից հետո լրագրողներին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Ինչպես նշել է նախարարը, բիզնես–նախաճաշի ընթացքում բարձրացվել են հարցեր` կապված մակրոէկոնոմիկայի, երկրի տնտեսական քաղաքականության հետ։
Ռեշետնիկովը հիշեցրել է, որ ռուբլու և դրամի փոխարժեքները խիստ տատանում են գրանցել (ռուբլու փոխարժեք դրամի նկատմամբ դրամատիկ անկում է ապրել , և դա որոշակի մտահոգություն է առաջացնում Ռուսաստան արտադրանք արտահանող հայ գործարարների մոտ։
Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում փորձել են քննարկել մակրոտնտեսական իրավիճակն ու որոշակի գնահատականներ տալ։
«Սա ընթացիկ իրավիճակ է, այն ռազմավարական խնդիրները չի չեղարկում։ Իսկ ռազմավարական խնդիրները դրանք փոխադարձ ներդրումներն են, նոր նախագծերը, համագործակցությունը», – ասել է Ռեշետնիկովը։
Նա խոսել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտենսիվ ապրանքաշրջանառության առկայությունը` նշելով, որ ընթացքում, իհարկե, հարցեր առաջանում են, որոնք անհրաժեշտ է լինում պարզաբանել համապատասխան գերատեսչությունների հետ։
«Վահան Ռուբենովիչի (Քերոբյանի) հետ պայմանավորվել ենք, որ բոլոր այդ հարցերը վերահսկողության տակ կառնենք և բիզնեսին սպառիչ պարզաբանումներ կտանք, անհրաժեշտության դեպքում էլ որոշակի պահեր կշտկենք», – ասել է Ռեշետնիկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի 5 մլրդ դոլարով կգերազանցի 2022 թվականի ցուցանիշը։ Փաշինյանը նշել էր, որ նման միտում կա։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի առաջին կիսամյակի համաձայն 3 մլրդ դոլար է կազմել։ Այս ցուցանիշը 34,6%–ով բարձր է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Բացի առևտրից, Հայաստանն ու Ռուսաստանը մեծացնում են կոոպերացիան. ՌԴ էկոնոմիկայի նախարար
Լրահոս
0