https://arm.sputniknews.ru/20230825/hh-n-steghtsum-e-hndkastanem-transpvortajin-mijancq-vrastani-ev-irani-miacmamb-qervobjan-64888283.html
ՀՀ-ն ստեղծում է Հնդկաստան–ԵՄ տրանսպորտային միջանցք՝ Վրաստանի և Իրանի միացմամբ. Քերոբյան
ՀՀ-ն ստեղծում է Հնդկաստան–ԵՄ տրանսպորտային միջանցք՝ Վրաստանի և Իրանի միացմամբ. Քերոբյան
Sputnik Արմենիա
Այժմ մշակվում է ծրագիր, որը կներկայացվի Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի գործընկերներին։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T14:59+0400
2023-08-25T14:59+0400
2023-08-25T15:00+0400
վահան քերոբյան
հայաստան
ճանապարհ
հնդկաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
տրանսպորտային միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60222839_0:7:1140:648_1920x0_80_0_0_96091f52441356709e3d553e1c4b1e34.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն աշխատում է նախագծի վրա, որով Հնդկաստանը Իրանի, Վրաստանի և ՀՀ-ի միջոցով կկապվի եվրոպական երկրների հետ։ «Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Այս նախագիծը հնարավորություն է ստեղծել Հնդկաստան–Եվրոպա նոր տրասնպորտային միջանցք, որը թույլ կտա, որ Հնդկաստանի և Եվրոպայի առևտրաշրջանառության մի մասն անցնի նշված ուղով»,– ընդգծեց նախարարը։Քերոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ինքը` էկոնոմիկայի նախարարը։ Այժմ մշակվում է ծրագիր, որը կներկայացվի Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի գործընկերներին։Հիշեցնենք, որ խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։ Առաջին անգամ անխափան երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա խոսել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա Սև ծովով կրճատել հնդկական ապրանքների տեղափոխումը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ: Այդ ժամանակ ՀՀ–ն ու Հնդկաստանը բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին
հնդկաստան
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60222839_0:0:1138:853_1920x0_80_0_0_64fcec0b0dce0061e3314e198b9b5f64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հայաստան, ճանապարհ, հնդկաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վրաստանի հանրապետություն, տրանսպորտային միջանցք
վահան քերոբյան, հայաստան, ճանապարհ, հնդկաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վրաստանի հանրապետություն, տրանսպորտային միջանցք
ՀՀ-ն ստեղծում է Հնդկաստան–ԵՄ տրանսպորտային միջանցք՝ Վրաստանի և Իրանի միացմամբ. Քերոբյան
14:59 25.08.2023 (Թարմացված է: 15:00 25.08.2023) Այժմ մշակվում է ծրագիր, որը կներկայացվի Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի գործընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն աշխատում է նախագծի վրա, որով Հնդկաստանը Իրանի, Վրաստանի և ՀՀ-ի միջոցով կկապվի եվրոպական երկրների հետ։ «Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս նախագիծը հնարավորություն է ստեղծել Հնդկաստան–Եվրոպա նոր տրասնպորտային միջանցք, որը թույլ կտա, որ Հնդկաստանի և Եվրոպայի առևտրաշրջանառության մի մասն անցնի նշված ուղով»,– ընդգծեց նախարարը։
Քերոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ինքը` էկոնոմիկայի նախարարը։ Այժմ մշակվում է ծրագիր, որը կներկայացվի Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի գործընկերներին։
«Այս առումով դիտարկում ենք ոչ միայն լոգիստիկ կապերի ամրացումը, այսինքն` ճանապարհային, ենթակառուցվածքային, ծովային, այլև փաստաթղթաշրջանառությունը, որպեսզի առևտրային ռեժիմներն իրար հետ համահունչ դարձնենք և կարողանանք էլեկտրոնային ու հեշտացված փաստաթղթաշրջանառության միջոցով բեռների համեմատաբար արագ ընթացք ապահովել»,– ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք, որ խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։ Առաջին անգամ անխափան երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա խոսել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա Սև ծովով կրճատել հնդկական ապրանքների տեղափոխումը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ: Այդ ժամանակ ՀՀ–ն ու Հնդկաստանը բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։