00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերակա մասնագիտություններով ուսումնարան, քոլեջ ընդունվածը կստանա 50 հազար դրամ կրթաթոշակ

© Photo : official site of MESCS of RA Քննություն
Քննություն - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Քննություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գերազանց առաջադիմություն ունեցողներն էլ լրացուցիչ 5000 դրամ կստանան:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով ընդունված ուսանողներն առաջին կուրսում կստանան 50000 դրամի չափով կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին գերազանց առաջադիմության դեպքում կտարամդրվի 25000 դրամի չափով կրթաթոշակ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընդունված կարգավորումները տարածվում են 2023-2024 ուստարվանից սկսած ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների վրա, իսկ նախորդ տարիների ընդունված ուսանողների համար գործում են նրանց ընդունելության ժամանակ սահմանված պայմանները:
Ըստ կրթական գերատեսչության` գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ ընդունված ուսանողը, որն ունի գերազանց առաջադիմություն, կստանա լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ: Այս տարի հաստատվել է այն մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկվել են ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը։ Ցանկում ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտները։
Գերակա ոլորտի մասնագիտություներից են՝ հարդարման շինարարական աշխատանքներ իրականացող, եռակցման աշխատանքների տեխնոլոգիայի մասնագետ, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովող և այլն։
Ագրարայինի ու Մանկավարժականի ուսանողների մի մասին ուզում են 70-77 հազար դրամ կրթաթոշակ տալ
Նշենք, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվում էր 4750 դրամ կրթաթոշակ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողներին` 4650 դրամ:
Նախարարությունից նշում են, որ ուսանողների այս կրթաթոշակը էական ազդեցություն չէր ունենում ո՛չ առաջադիմության խթանման, ո՛չ մատչելիության և ո՛չ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առումով։ Այդ պատճառով էլ որոշվել է սահմանվել կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումը:
Լրահոս
0