https://arm.sputniknews.ru/20230825/es-cavum-em-ev-datapartum-em-emanuel-makrvony-arcakhi-shrjapakman-masin-64908820.html
Ես ցավում եմ և դատապարտում եմ. Էմանուել Մակրոնը՝ Արցախի շրջափակման մասին
Ես ցավում եմ և դատապարտում եմ. Էմանուել Մակրոնը՝ Արցախի շրջափակման մասին
Sputnik Արմենիա
Նա հավելել է, որ անընդունելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T22:03+0400
2023-08-25T22:03+0400
2023-08-25T22:09+0400
էմանուել մակրոն
ֆրանսիա
հայաստան
արցախ
շրջափակում
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27770054_0:85:1600:985_1920x0_80_0_0_3223e1471ad33b40c09aab8564b606e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ես ցավում եմ և դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։«Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,-ասել է նա։Նա հավելել է, որ անընդունելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ ու շեշտել, որ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է։ Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le FigaroՖրանսիայի նախագահը շեշտել է, որ պաշտոնական Փարիզը շարունակում է նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ պահպանվի՝ ասելով, որ Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Հավելենք, որ այնտեղ է նաև Ֆրանսիայից ուղարկված օգնությամբ բեռնատարը։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/01/27770054_0:0:1424:1068_1920x0_80_0_0_2774c0240912a1a713be7300a17b1317.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, ֆրանսիա, հայաստան, արցախ, շրջափակում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
էմանուել մակրոն, ֆրանսիա, հայաստան, արցախ, շրջափակում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ես ցավում եմ և դատապարտում եմ. Էմանուել Մակրոնը՝ Արցախի շրջափակման մասին
22:03 25.08.2023 (Թարմացված է: 22:09 25.08.2023) Նա հավելել է, որ անընդունելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ես ցավում եմ և դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,-ասել է նա։
Նա հավելել է, որ անընդունելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ ու շեշտել, որ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ պաշտոնական Փարիզը շարունակում է նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ պահպանվի՝ ասելով, որ Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Հավելենք, որ այնտեղ է նաև Ֆրանսիայից ուղարկված օգնությամբ բեռնատարը։