https://arm.sputniknews.ru/20230825/erevany-baqvin-5-rd-angam-e-khaghaghutjan-pajmanagri-arajarkner-pvokhancel-hh-agn-khvosnak-64892519.html
Երևանը Բաքվին 5-րդ անգամ է խաղաղության պայմանագրի առաջարկներ փոխանցել. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Երևանը Բաքվին 5-րդ անգամ է խաղաղության պայմանագրի առաջարկներ փոխանցել. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Sputnik Արմենիա
Անի Բադալյանը չի հայտնել, թե երբ են այդ առաջարկներն ուղարկել և ինչ արձագանք է եղել։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T15:44+0400
2023-08-25T15:44+0400
2023-08-25T15:47+0400
անի բադալյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանին ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է փոխանցել, այլ բանակցվող պայմանագրի տարբերակի շուրջ նոր առաջարկներով է հանդես եկել։ Տեղեկությունը Pastinfo-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։Հայտնել ենք, որօգոստոսի 24-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ։ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ հայկական կողմը առաջարկներն արդեն 5-րդ անգամ է ուղարկել։Բադալյանը չի մեկնաբանել, թե երբ են ուղարկվել առաջարկները, և ադրբեջանական կողմից արձագանք եղել է, թե ոչ։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անի բադալյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան
անի բադալյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան
Երևանը Բաքվին 5-րդ անգամ է խաղաղության պայմանագրի առաջարկներ փոխանցել. ՀՀ ԱԳՆ խոսնակ
15:44 25.08.2023 (Թարմացված է: 15:47 25.08.2023) Անի Բադալյանը չի հայտնել, թե երբ են այդ առաջարկներն ուղարկել և ինչ արձագանք է եղել։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանին ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է փոխանցել, այլ բանակցվող պայմանագրի տարբերակի շուրջ նոր առաջարկներով է հանդես եկել։ Տեղեկությունը Pastinfo-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հայտնել ենք, որօգոստոսի 24-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ։
ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ հայկական կողմը առաջարկներն արդեն 5-րդ անգամ է ուղարկել։
Բադալյանը չի մեկնաբանել, թե երբ են ուղարկվել առաջարկները, և ադրբեջանական կողմից արձագանք եղել է, թե ոչ։
«Այս հարցի վերաբերյալ չունեմ մեկնաբանություն»,- նշել է Բադալյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։