00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Telegram-ում և WhatsApp-ում հաշիվների գողացման մոտ 2000 կայք է հայտնաբերվել 2023թ․-ին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցМессенджер Telegram на экране монитора.зором
Мессенджер Telegram на экране монитора.зором - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2023
Բաժանորդագրվել
Նման կայքերի համար ամենատարածված թեմաներից մեկը երեխաների ստեղծագործական մրցույթներն են:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. F.A.C.C.T.-ի (ֆիշինգից պաշտպանության ընկերություն)մասնագետները հայտնաբերել են մոտ երկու հազար ֆիշինգային կայք, որոնք նախատեսված են Telegram-ում և WhatsApp-ում հաշիվներ գողանալու համար. նրանք նկատել են, որ կիբեռհանցագործների ամենաակտիվ շրջանն ամառն է, ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1893 ֆիշինգային ռեսուրս, որոնք ուղղված են Telegram-ի օգտատերերի հաշիվների գողությանը։ Նման էջերի առաջացման ամենաակտիվ ամիսներն են հունիսն ու հուլիսը, երբ հայտնաբերվել է համապատասխանաբար 369 և 589 խաբեությունների կայք։ 2023 թվականի գարնանը վերլուծաբանները սկսեցին բացահայտել հաշիվների առևանգման ֆիշինգային ռեսուրսները արդեն մեկ այլ հայտնի մեսենջերում՝ WhatsApp-ում։ Ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 171 ֆիշինգային էջ, իսկ չարագործների ակտիվության գագաթնակետը գրանցվել է մայիսին (68) և հուլիսին (74)»,-փոխանցում են վերլուծաբանները։
Նման կայքերի համար ամենատարածված թեմաներից մեկը երեխաների ստեղծագործական մրցույթներն են: Խարդախություն անողները խնդրում են քվեարկել երաժշտական կամ պարային մրցույթում երեխայի հաղթանակի օգտին, որպեսզի նա կարողանա ամառային ճամբարի ուղեգիր ստանալ։ Նրանք ալիքներ են ստեղծում՝ ֆիշինգային կայքերի հղումներով, և օգտատերերին ավելացնում են այդ ալիքներում։ WhatsApp-ում հաշիվներ գողանալու համար ֆիշինգային էջերի հիմնական թեման դարձել է մանկական դասական բալետը. օգտատերերին խնդրում են քվեարկել մրցույթի մասնակից աղջիկների օգտին:
«Հաշիվները գողանալու համար կիբեռհանցագործները չեն սահմանափակվում մանկական ստեղծագործության թեմայով․ 2022 թվականի նոյեմբերից F.A.С.С.T.-ի փորձագետներն ամեն օր հայտնաբերում և արգելափակում են ֆիշինգային ռեսուրսները, որոնք Telegram-ի միջոցով թույլտվություն են պահանջում տարբեր կայքերում գրանցվելու համար, խաղերի բոնուսներ ստանալու, մրցանակների, սոցիալական ցանցերում լայքերի, անձնական լուսանկարների և մեսենջերում պրեմիում հաշիվների համար խմբերում»,-հայտնել են ընկերությունում:
Խաբեբաները հետաքրքրվում են ոչ միայն ռուսաստանցի օգտատերերով. նմանատիպ ֆիշինգային մեթոդները տարածվել են Իտալիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Մալայզիայի լսարանների վրա։
«Ֆիշինգային էջերի քանակի ամառային աճը կարող է կապված լինել, ի թիվս այլ բաների, խարդախության խմբավորումների գործընկերային ծրագրերի ընդլայնման և ֆիշինգի ավտոմատացման հետագա զարգացման հետ։ Telegram-ալիքների տերերի և ադմինիստրատորների համար օգտահաշվի գողության լրացուցիչ վտանգ կա՝ «ջարդած» ռեսուրսներում խաբեբաները հաճախ գրառումներ են հրապարակում շահավետ ներդրումների մասին՝ հետևորդների գումար շորթելով»,-մեկնաբանել է ֆիշինգից պաշտպանության F.A.C.C.T. ընկերության ղեկավար Իվան Լեբեդևը։
Փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս մեսենջերներում միացնել երկփուլ անվտանգության համակարգը, ստուգել կասկածելի կայքերի դոմենային անունները, ոչ ոքի չհայտնել և կողմնակի ռեսուրսներում չմուտքագրել SMS-ով և push-հաղորդագրություններով ստացված կոդերը, քարտի տվյալները (PIN և CVV ծածկագրեր), անձնական տվյալները, չանցնել անհայտ անձանց կողմից ուղարկված կասկածելի հղումներով:
Լրահոս
0