00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական բանակը հարված է հասցրել Ուկրաինայի որոշումների ընդունման կենտրոնին

© Sputnik / Евгений БиятовБМ-21
БМ-21 - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2023
Բաժանորդագրվել
Ռուսական ՀՕՊ միջոցները HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 4 ռեակտիվ արկ են որսացել։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի որոշումների ընդունման կենտրոնին։ Այս մասին հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Ուկրաինան HIMARS ՀԿՌՀ-ից վեց հրթիռ է արձակել Վոլնովախայի ուղղությամբ, կա 1 զոհ և 1 վիրավոր
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ հարվածը հասցվել է ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության հեռահար զենքից։
«Օբյեկտը խոցվել է։ Հարվածն իր նպատակին հասել է», – հավելել են ՊՆ–ում։
Բացի այդ, նախորդ մեկ օրվա ընթացքում ռուսական զորքը հետ է մղել ուկրաինական զինված ուժերի 5 գրոհ Կուպյանսկի ուղղությամբ։
Գրոհող ստորաբաժանումները դիմակայել են հատուկ ռազմական գործողությունների գոտում ռուսական զորքի Արևմտյան խմբավորման զինծառայողներին։
Մեկ օրում ուկրաինական կողմի կորուստները նշված ուղղությամբ կազմել են մինչև 50 մարդ, ինչպես նաև զրահատեխնիկայի երկու միավոր և ԱՄՆ արտադրության М777 երեք հաուբից։
Մոսկվան Տոկիոյին բողոք է հայտնել ՌԴ-ի սահմանի մոտ HIMARS-ի փորձարկումների համար
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով` մեկ օրում ռուսական կողմը ոչնչացրել է 42 ուկրաինական անօդաչու Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների մի քանի բնակավայրերի շրջանում, ինչպես նաև Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերում։
Ռուսական ՀՕՊ միջոցները HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 4 ռեակտիվ արկ են որսացել։
Լրահոս
0