https://arm.sputniknews.ru/20230824/lachini-mijancqy-miakvoghmanivoren-bacelu-veraberjal-teghekutjunner-kan-pashinjan-64805126.html
Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու վերաբերյալ տեղեկություններ կան. Փաշինյան
Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու վերաբերյալ տեղեկություններ կան. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։ 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T11:07+0400
2023-08-24T11:07+0400
2023-08-24T12:48+0400
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
նիկոլ փաշինյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
շրջափակում
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63444924_0:78:1601:978_1920x0_80_0_0_912b5af20c51245ab404c2815bfdb735.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հավաստի տեղեկություններ են ստացվել, թե Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ ըստ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ–ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։Վարչապետի խոսքով` այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկ. ՀՀ վարչապետ «Լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,– շեշտեց Փաշինյանը։Փաշինյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հտևանքով ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է մնալ միջանցքի մուտքի մոտ։ Միևնույն ժամանակ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Ըստ նրա` իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63444924_0:0:1421:1065_1920x0_80_0_0_ceeed0b1b4d12aac267f17f40bd39b8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, շրջափակում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, շրջափակում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու վերաբերյալ տեղեկություններ կան. Փաշինյան
11:07 24.08.2023 (Թարմացված է: 12:48 24.08.2023) ՀՀ վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հավաստի տեղեկություններ են ստացվել, թե Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։
Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ–ում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, նրանցից շուրջ 5000-ը` նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ըստ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ–ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։
Վարչապետի խոսքով` այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։
«Լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,– շեշտեց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հտևանքով ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է մնալ միջանցքի մուտքի մոտ։
Միևնույն ժամանակ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Ըստ նրա` իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։