https://arm.sputniknews.ru/20230824/karavarutjuny-lracucich-artvonutjunner-kta-rd-artahanvvogh-katnamterq-artadrvoghneri-hamar-64807458.html
Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար
Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության որոշմամբ` ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված` առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգել արտոնյալ և մայր գումարի մարման... 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T12:09+0400
2023-08-24T12:09+0400
2023-08-24T12:21+0400
հհ կառավարություն
կաթնամթերք
արտահանում
ռուսաստան
արգելք
արտոնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/19/23591969_0:6:3124:1763_1920x0_80_0_0_5b002c97746964e3986921c5e811526f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում։Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները դրամով փոխանակելու դեպքում տնտեսվարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։2022 թ. խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։Խաղողի մթերման նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։Լուրջ դժվարություններ է առաջացրել ՀՀ–ից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի մասին ՌԴ–ի կայացրած որոշումը։Ինչ կփոխվի կաթի և կաթնամթերքի մասին ԵԱՏՄ կանոնակարգում սեպտեմբերի 22-իցՉի բացառվում, որ հետագայում ՌԴ–ի կողմից արգելքներ կիրառվեն նաև հայկական ծագման այլ ապրանքների համար, և խնդրի առաջ կանգնեն արտադրանքի գերակշիռ մասը ՌԴ արտահանող այլ կազմակերպություններ ևս։Որոշմամբ առաջարկվում է 2022 թ. տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի և պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ տրամադրել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ (մինչև 6 ամսով) լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները։Որոշումը շահառուներին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկեր, փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու կաթի և պտուղբանջարեղենի գնումների ուղղությունների համար 2022 թ. ներգրավված վարկերը, ինչպես նաև ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգելու արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամսով։ՀՀ–ում կաթնամթերք արտադրողներից մի քանիսին թույլատրվել է ՌԴ արտահանումներ անելԿաթի և պտուղ–բաջարեղենի ուղղությունների մասով, ըստ հաշվարկների, կարող է առաջանալ շուրջ 270.0 մլն դրամի լրացուցիչ սուբսիդավորման գումար այն դեպքում, եթե բոլոր շահառուներն օգտվեն վարկերի արտոնյալ և մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/19/23591969_232:0:2961:2047_1920x0_80_0_0_4d9b31b236f0800b56d231b497d5ff85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, կաթնամթերք, արտահանում, ռուսաստան, արգելք, արտոնություն
հհ կառավարություն, կաթնամթերք, արտահանում, ռուսաստան, արգելք, արտոնություն
Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար
12:09 24.08.2023 (Թարմացված է: 12:21 24.08.2023) ՀՀ կառավարության որոշմամբ` ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված` առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգել արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները դրամով փոխանակելու դեպքում տնտեսվարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։
«Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված` Վերին Լարսի սահմանային ացակետի փակ լինելու պատճառով»,– մասնավորապես նշված է որոշման մեջ։
2022 թ. խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։
Խաղողի մթերման նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։
Լուրջ դժվարություններ է առաջացրել ՀՀ–ից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի մասին ՌԴ–ի կայացրած որոշումը։
Չի բացառվում, որ հետագայում ՌԴ–ի կողմից արգելքներ կիրառվեն նաև հայկական ծագման այլ ապրանքների համար, և խնդրի առաջ կանգնեն արտադրանքի գերակշիռ մասը ՌԴ արտահանող այլ կազմակերպություններ ևս։
Որոշմամբ առաջարկվում է 2022 թ. տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի և պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ տրամադրել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ (մինչև 6 ամսով) լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները։
«2023 թ. հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին»,– նշված է որոշման մեջ։
Որոշումը շահառուներին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկեր, փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու կաթի և պտուղբանջարեղենի գնումների ուղղությունների համար 2022 թ. ներգրավված վարկերը, ինչպես նաև ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգելու արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամսով։
Կաթի և պտուղ–բաջարեղենի ուղղությունների մասով, ըստ հաշվարկների, կարող է առաջանալ շուրջ 270.0 մլն դրամի լրացուցիչ սուբսիդավորման գումար այն դեպքում, եթե բոլոր շահառուներն օգտվեն վարկերի արտոնյալ և մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից։