https://arm.sputniknews.ru/20230824/hh-artgvortsnakharary-slvovak-gvortsynkervojy-nerkajacrel-e-lghum-steghtsvats-iravitshaky-64860983.html
ՀՀ արտգործնախարարը սլովակ գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
ՀՀ արտգործնախարարը սլովակ գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը Միրոսլավ Վլախովսկիին հայտնել է, որ ԼՂ–ում առկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման... 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T20:57+0400
2023-08-24T20:57+0400
2023-08-24T21:11+0400
արարատ միրզոյան
արցախ
սլովակիա
շրջափակում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423629_0:0:1600:901_1920x0_80_0_0_a4a09c0ae50abe819439de204f52f849.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Վլախովսկիի հետ և նրան է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Նա ընդգծել է 120.000 բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը ևս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից:ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործելաոճը, որը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկու որոշումներին։ Միրզոյանը նշել է` ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է տարվում, և դրա հետագա կանխումը պահանջում է միջազգային դերակատարների առավել խիստ դիրքորոշումներ և գործուն քայլեր:Շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը։ Նշվել է` Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը:Հեռախոսազանգի ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև 2 երկրի միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423629_68:0:1491:1067_1920x0_80_0_0_9bc27e6a1f31272a5e3c230827743694.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, արցախ, սլովակիա, շրջափակում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան, արցախ, սլովակիա, շրջափակում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ արտգործնախարարը սլովակ գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
20:57 24.08.2023 (Թարմացված է: 21:11 24.08.2023) Արարատ Միրզոյանը Միրոսլավ Վլախովսկիին հայտնել է, որ ԼՂ–ում առկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Վլախովսկիի հետ և նրան է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է 120.000 բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը ևս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից:
«Միրզոյանը հիշատակել է հուլիսի 29-ին ԼՂ-ից բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգման դեպքը։ Նա ընդգծել է, որ դեպքը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է և ԼՂ բնակչությանն ահաբեկելուն ուղղված անընդունելի քայլ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործելաոճը, որը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկու որոշումներին։ Միրզոյանը նշել է` ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է տարվում, և դրա հետագա կանխումը պահանջում է միջազգային դերակատարների առավել խիստ դիրքորոշումներ և գործուն քայլեր:
Շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը։ Նշվել է` Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը:
Հեռախոսազանգի ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև 2 երկրի միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։