https://arm.sputniknews.ru/20230824/briksi-masnakicnery-handes-en-ekel-yndlajnumic-hetvo-anvanumy-chpvokhelu-ogtin-lavrvov-64827771.html
ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են եկել ընդլայնումից հետո անվանումը չփոխելու օգտին. Լավրով
ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են եկել ընդլայնումից հետո անվանումը չփոխելու օգտին. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ նախարարը համոզված է` բոլորը հասկանում են, որ նախընտրելի է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T16:15+0400
2023-08-24T16:15+0400
2023-08-24T16:19+0400
բրիկս
սերգեյ լավրով
ռուսաստան
հարավաֆրիկյան հանրապետություն
գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/18/64820263_0:0:3120:1756_1920x0_80_0_0_9394af58243c2ea21540f6b3f4d10eb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ընդլայնման համատեքստում ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են գալիս խմբի անվանումը չփոխելու օգտին։ Այս մասին Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) միավորման գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Յոհաննեսբուրգում կայացած գագաթնաժողովի արդյունքում պաշտոնապես ԲՐԻԿՍ են հրավիրվել ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան։ Նոր երկրները ԲՐԻԿՍ–ին լիարժեք կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Յոհաննեսբուրգում անցկացվում է օգոստոսի 22-24-ը, ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ–ի առաջնորդները։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը Թեհրանում «ռազմավարական հաջողություն» են անվանելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակապի ռեժիմով։Ներկա պահին ԲՐԻԿՍ–ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու ՀԱՀ–ը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել 23 պետություն, որոնցից 6-ն արդեն հրավեր են ստացել։
հարավաֆրիկյան հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/18/64820263_116:0:2847:2048_1920x0_80_0_0_7147f07a9329f633cb4914f1f8d8cb8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրիկս, սերգեյ լավրով, ռուսաստան, հարավաֆրիկյան հանրապետություն, գագաթնաժողով
բրիկս, սերգեյ լավրով, ռուսաստան, հարավաֆրիկյան հանրապետություն, գագաթնաժողով
ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են եկել ընդլայնումից հետո անվանումը չփոխելու օգտին. Լավրով
16:15 24.08.2023 (Թարմացված է: 16:19 24.08.2023) ՌԴ նախարարը համոզված է` բոլորը հասկանում են, որ նախընտրելի է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ընդլայնման համատեքստում ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են գալիս խմբի անվանումը չփոխելու օգտին։ Այս մասին Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) միավորման գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Բոլորը կողմ են, որ անվանումը մնա։ Այն արդեն ապրանքանիշ է դարձել։ ԲՐԻԿՍ–ի շարքերը նոր համալրած երկրներից որևէ մեկն այլ բան չի առաջարկել։ Կարծում եմ` բոլորը հասկանում են, որ գերադասելի է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Դա կընդգծի մեր ողջ աշխատանքի շարունակականությունը»,–ասել է Լավրովը։
Յոհաննեսբուրգում կայացած գագաթնաժողովի արդյունքում պաշտոնապես ԲՐԻԿՍ են հրավիրվել ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան։ Նոր երկրները ԲՐԻԿՍ–ին լիարժեք կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Յոհաննեսբուրգում անցկացվում է օգոստոսի 22-24-ը, ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ–ի առաջնորդները։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակապի ռեժիմով։
Ներկա պահին ԲՐԻԿՍ–ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու ՀԱՀ–ը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել 23 պետություն, որոնցից 6-ն արդեն հրավեր են ստացել։