https://arm.sputniknews.ru/20230824/arajarkum-enq-aragacnel-ashkhatanqy-bvolvor-ughghutjunnervov-mishustiny-pashinjanin-64829871.html
Առաջարկում ենք արագացնել աշխատանքը բոլոր ուղղություններով. Միշուստինը` Փաշինյանին
Առաջարկում ենք արագացնել աշխատանքը բոլոր ուղղություններով. Միշուստինը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին, Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդվում են: 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T16:34+0400
2023-08-24T16:34+0400
2023-08-24T16:40+0400
միխայիլ միշուստին
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
ռուսաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/18/64828026_0:76:1600:976_1920x0_80_0_0_04f00c55a56658a91896c7e21f09b5f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է արագացնել աշխատանքը Հայաստանի հետ համագործակցության բոլոր ուղղություններով։ Այս մասին նա ասել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:Նրա խոսքով՝ ԵԱՏՄ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ապագա տասնամյակի համար ԵԱՏՄ ռազմավարության հրատապ խնդիրները: Իր ելույթում Միշուստինը փոխանցել էնաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից վերահսկվող Միջկառավարական հանձնաժողովի գծով մշակվում են նախաձեռնություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Միշուստինի պնդմամբ` կողմերը աստիճանաբար մեծացնում են փոխգործակցությունը էներգետիկայի, մասնավորապես ատոմային էներգետիկայի, լեռնահանքային արդյունաբերության, տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում։ՌԴ վարչապետի խոսքով՝ մի շարք նախագծեր կան բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Լուրջ դեր են խաղում բիզնես առաքելությունները ՌԴ-ից, որոնք պարբերաբար ժամանում են Հայաստան։«Մենք առաջարկում ենք արագացնել աշխատանքը բոլոր համատեղ ուղղություններով՝ ներդրումային նախագծերի, տնտեսական զարգացման ոլորտներում»,- ասել է Միշուստինը:Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է այսուհետև ընդհանուր նախագծերում ընդլայնել ազգային արժույթի օգտագործումը փոխադարձ առևտրում։ Դա, Միշուստինի կարծիքով, կնպաստի ապրանքաշրջանառության աճին։Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 3 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը 34,6%–ով բարձր է 2022 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/18/64828026_0:0:1421:1065_1920x0_80_0_0_f523cf58901de90a8abd7420178e214e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ռուսաստան, տնտեսություն
միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ռուսաստան, տնտեսություն
Առաջարկում ենք արագացնել աշխատանքը բոլոր ուղղություններով. Միշուստինը` Փաշինյանին
16:34 24.08.2023 (Թարմացված է: 16:40 24.08.2023) Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին, Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդվում են:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է արագացնել աշխատանքը Հայաստանի հետ համագործակցության բոլոր ուղղություններով։ Այս մասին նա ասել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ապագա տասնամյակի համար ԵԱՏՄ ռազմավարության հրատապ խնդիրները: Իր ելույթում Միշուստինը փոխանցել էնաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին՝ Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն աճում է։ Հենց այստեղից էլ գալիս է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքը։ Մենք արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացումը»,- ասաց Միշուստինը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից վերահսկվող Միջկառավարական հանձնաժողովի գծով մշակվում են նախաձեռնություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Միշուստինի պնդմամբ` կողմերը աստիճանաբար մեծացնում են փոխգործակցությունը էներգետիկայի, մասնավորապես ատոմային էներգետիկայի, լեռնահանքային արդյունաբերության, տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում։
ՌԴ վարչապետի խոսքով՝ մի շարք նախագծեր կան բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Լուրջ դեր են խաղում բիզնես առաքելությունները ՌԴ-ից, որոնք պարբերաբար ժամանում են Հայաստան։
«Մենք առաջարկում ենք արագացնել աշխատանքը բոլոր համատեղ ուղղություններով՝ ներդրումային նախագծերի, տնտեսական զարգացման ոլորտներում»,- ասել է Միշուստինը:
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է այսուհետև ընդհանուր նախագծերում ընդլայնել ազգային արժույթի օգտագործումը փոխադարձ առևտրում։ Դա, Միշուստինի կարծիքով, կնպաստի ապրանքաշրջանառության աճին։
Հիշեցնենք, որ Հ
այաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 3 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը 34,6%–ով բարձր է 2022 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։