https://arm.sputniknews.ru/20230823/prvogres-ms-24-bernatar-tiezeranavy-durs-e-bervel-ughetsir-rvoskvosmvos-64771198.html
«Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը դուրս է բերվել ուղեծիր․ «Ռոսկոսմոս»
«Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը դուրս է բերվել ուղեծիր․ «Ռոսկոսմոս»
Sputnik Արմենիա
Սա տիեզերական բեռնատարի երրորդ արձակումն է 2023 թվականի սկզբից ի վեր։ 23.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-23T15:09+0400
2023-08-23T15:09+0400
2023-08-23T15:09+0400
«բայկոնուր» տիեզերակայան
տիեզերք
տեսանյութեր
տեսանյութ
ռոսկոսմոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64765257_13:0:1275:710_1920x0_80_0_0_9a5211ee21944afef69467642617dc93.jpg
«Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը ուղեծիր է դուրս բերել «Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը, հաղորդում է «Ռոսկոսմոսը»:Հրթիռի թռիչքը մեկնարկել է «Բայկոնուր»տիեզերակայանի թիվ 31 («Վոստոկ») հարթակից։Այն տիեզերակայան է տեղափոխում գրեթե 2,5 տոննա բեռ, այդ թվում՝ ավելի քան 1,5 տոննա չոր բեռ կայանի անձնակազմի և համակարգերի համար, կես տոննա վառելիք ՄՏԿ-ի լիցքավորման համար, 420 կիլոգրամ խմելու ջուր և 40 կիլոգրամ ազոտ՝ կայանի մթնոլորտը համալրելու համար:Չնախատեսված հանգամանքները խանգարել են, որ «Լուսին-25»-ը նախավայէջքային ուղեծիր անցնի«Պրոգրես»-ը բեռնված է նաև տարբեր գիտափորձեր իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով։ Տիեզերագնաց Սերգեյ Պրոկոպևի խնդրանքով տիեզերակայան է տեղափոխվում նաև E.T. այլմոլորակայինի՝ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմի կերպարի արձանիկը։
«բայկոնուր» տիեզերակայան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64765257_301:0:1248:710_1920x0_80_0_0_19f19ab35a62568a2c5b376e8ea854d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«բայկոնուր» տիեզերակայան, տիեզերք, տեսանյութեր, տեսանյութ, ռոսկոսմոս, видео
«բայկոնուր» տիեզերակայան, տիեզերք, տեսանյութեր, տեսանյութ, ռոսկոսմոս, видео
«Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը դուրս է բերվել ուղեծիր․ «Ռոսկոսմոս»
Սա տիեզերական բեռնատարի երրորդ արձակումն է 2023 թվականի սկզբից ի վեր։
«Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը ուղեծիր է դուրս բերել «Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը, հաղորդում է «Ռոսկոսմոսը»:
Հրթիռի թռիչքը մեկնարկել է «Բայկոնուր»տիեզերակայանի թիվ 31 («Վոստոկ») հարթակից։
Նախնական տվյալներով՝ դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) թռիչքը կտևի մոտ երկու օր։ «Զվեզդա» մոդուլի հետ միացումը նախատեսված է ուրբաթ՝ օգոստոսի 25-ին, Մոսկվայի ժամանակով 06:50-ին: Ընդհանուր առմամբ, նավը տիեզերքում պետք է անցկացնի 174 օր։
Այն տիեզերակայան է տեղափոխում գրեթե 2,5 տոննա բեռ, այդ թվում՝ ավելի քան 1,5 տոննա չոր բեռ կայանի անձնակազմի և համակարգերի համար, կես տոննա վառելիք ՄՏԿ-ի լիցքավորման համար, 420 կիլոգրամ խմելու ջուր և 40 կիլոգրամ ազոտ՝ կայանի մթնոլորտը համալրելու համար:
«Պրոգրես»-ը բեռնված է նաև տարբեր գիտափորձեր իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով։ Տիեզերագնաց Սերգեյ Պրոկոպևի խնդրանքով տիեզերակայան է տեղափոխվում նաև E.T. այլմոլորակայինի՝ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմի կերպարի արձանիկը։