00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը արտաքին պատվերով թիրախավորում է հռչակագիրը. Արամ Մանուկյան

© Sputnik / Zara MikaԱրամ Մանուկյան
Արամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Արամ Մանուկյան
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահը կասկած է հայտնում, որ Փաշինյանի հռչակագրի մասին հայտարարությունը կարող է լինի արտաքին ուժերից պատվեր, որոնք պահանջում են փոխել հռչակագիրը, սահմանադրությունը, զինանշանը, հիմնը և սահմանները։
Անկախության հռչակագիրը ՀՀ–ի բոլոր հաղթանակների հիմքն է ու հայ ժողովրդի պատմության մեջ ընդունված կատարյալ փաստաթուղթը, որից ՀՀ վարչապետի ձեռամբ շատ քիչ բան է մնում և պատվերով ոչնչացվում է դրա արժեքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Անկախության հռչակագրի օրվա նվիրված ուղերձում նշել էր, որ այդ հռչակագրով հռչակվեց Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակվեց Խորհրդային Միությունից հեռանալու բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրվեց մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին արդեն իսկ բերել էր անկախության կորստի:
Երկրի ղեկավարի հայտարարությունը քաղաքական գործիչը համարում է անգրագետ բանաձև, որը բացարձակ կեղծիք է։
«Չգիտեմ` ում պատվերով, ինչ պատվերով կամ ինչ անարժանապատիվ առաջարկ է ստացել վարչապետը, որովհետև դա բացարձակ կեղծիք է. Անկախության հռչակագիրը մեր բոլոր հաղթանակների հիմքն է եղել։ Դրանից հետո է ժողովուրդը ոգևորված 12 000 կմ ազատագրել, դրանից հետո է հինգ տարվա մեջ շուրջ 50 տարվա պատմություն ստեղծող ռեֆորմներ իրականացրել և դարձել աշխարհի ընտանիքին հավասարազոր, արժանապատիվ անդամ։ Այսինք մեր բոլոր հաջողությունների հիմքը այս հռչակագրի մեջ է։ Այն կայացել է բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում։ Մեր ժողովրդի պատմությունը ավելի կատարյալ փաստաթուղթ չունի, քան անկախության հռչակագիրն է»,–ընդգծեց Մանուկյանը։
Նա կասկած է հայտնում է, որ նման հայտարարությունը կարող է լինի արտաքին ուժերի պատվեր, որոնք պահանջում են փոխել հռչակագիրը, սահմանադրությունը, զինանշանը, հիմնը և սահմանները։
Այդպիսով` վարչապետը ժողովրդին խեղճության, նվաստացման կոմպլեքսավորված լինելու ուղերձ է հղում ։
«Եթե նման գաղտնի պայմանավորվածություններ կան, թող չգցի սովորության համաձայն նախկինների, զինվորների կամ գեներալների վրա։ Հիմա էլ հռչակագրի վրա է գցում, հաջորդը կլինի անկախության վրա, պարզ երևում է իր մոտիվացին, որ պատվեր է»,–նշեց Մանուկյանը։
Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ. ՀՀ նախագահի ուղերձը
ՀԱԿ փոխնախագահն ընդգծում է` հռչակագիրը իր փորձությունն անցել է հաղթանակով, և բոլոր դժվար մարտահրավերներից պատվով է դուրս եկել ու որևէ քննության անհրաժեշտություն չունի, ինչպես վարչապետն է կարծում։
Ընդ որում` Անկախության հռչակագիրը ամբողջությամբ կատարվել է 1995 թվականի ամառը. երբ ընդունվեց Սահմանադրությունը, հռչակագրի հիմնական առաքելությունն ավարտվեց, քանի որ այն բոլոր կետերը, բոլոր սկզբունքները, որոնք ընդունված էին հռչակագրում, ի կատար ածվեցին մինչև սահմանադրության ընդունումը։
Մանուկյանն ընդգծեց, որ Անկախության հռչակագրից բխող պայմանագրեր են ստորագրվել Լեռնային Ղարաբաղի հետ, ըստ որի` ՀՀ–ն պարտավորվել է ստանձնել ԼՂ անվտանգության երաշխավորի դերը (1993 թվական), բացառվել է Լաչինի շրջանի Ադրբեջանին զիջելու փաստը և բացառվել ԼՂ–ի զորքերի ապառազմականացումն ու զինաթափումը։
«Սրանք այն հիմնական պարտավորություններն են, որ Հայաստանը ստորագրել է Ղարաբաղի նկատմամբ և ոչ մեկը չի մերժել որևէ փաստաթղթով այս պայմանավորվածությունը, ու դրա գոնե մի մասը դարձել է միջազգային փաստաթուղթ։ Մինսկի խմբի երկրների կարգավորման փաստաթղթում ՀՀ–ն ճանաչվել է կոնֆլիկտող կողմ և նաև Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ Այսինքն` կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները խախտել են այդ կետերը, իրենք իսկ այս պարտավորությունները չեն կատարել»,–նշեց նա։
Քաղաքական գործչի դիտարկմամբ մինչ այժմ չի եղել որևէ փաստաթուղթ, ըստ որի` Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, Նիկոլ Փաշինյանն է դա առաջին անգամ փաստաթղթով վավերացրել` խախտելով բոլոր այն պայմանավորվածությունները ու պայմանագրերը, որոնք Հայաստանն ունեցել է։
Իսկ վերոնշյալ խնդիրների լուծումը Մանուկյանը չի կապում իշխանությունների հետ, նա հույս չունի, որ դրանք կրկին օրակարգային կդառնան այս իշխանության օրոք, սակայն ընդգծում է, որ նվազագույն խնդիրը պետք է լինի Ղարաբաղի ժողովրդի` իրենց հողում ապրելու իրավունքը պահպանելը։
Լրահոս
0