https://arm.sputniknews.ru/20230823/ljuqsemburgy-kvoch-e-anum-adrbejanin-apahvovel-azat-teghasharzhy-lachini-mijancqvov-64764371.html
Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Sputnik Արմենիա
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորն հեռախոսով զրուցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանի հետ։ 23.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-23T13:58+0400
2023-08-23T13:58+0400
2023-08-23T13:58+0400
արցախ
լաչինի միջանցք
լյուքսեմբուրգ
արարատ միրզոյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55658024_0:0:1601:901_1920x0_80_0_0_df40c847878178869bb00674b72c5454.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին X-ի (նախկին՝ թվիթերյան) իր էջում գրել է Ժան Ասելբորնը։Նա գրել է, որ գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը։«Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգությունը և մարդկանց տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով»,– գրել է նա։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
լյուքսեմբուրգ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55658024_75:0:1484:1057_1920x0_80_0_0_a4508379b2f23402a9af779816c7489f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լաչինի միջանցք, լյուքսեմբուրգ, արարատ միրզոյան, ադրբեջան
արցախ, լաչինի միջանցք, լյուքսեմբուրգ, արարատ միրզոյան, ադրբեջան
Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորն հեռախոսով զրուցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին X-ի (նախկին՝ թվիթերյան)
իր էջում գրել է Ժան Ասելբորնը։
Նա գրել է, որ գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը։
«Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգությունը և մարդկանց տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով»,– գրել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։