00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցին կանգնած է երկու ընտրության առջև. Սուրեն Պետրոսյան

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Սուրեն Պետրոսյան
Բաժանորդագրվել
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը բացառում է որևէ պարագայում համագործակցությունը իշխանության կամ նրա արբանյակների հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Երևանցին կանգնած է երկու ընտրության առջև` նվաստացման, անզորության, համակերպման և պայքարի ու արժանապատվության, իսկ մնացած առաջ քաշվող օրակարգերը սպասարկում են նեղ իշխանական շահը։ «Աբովյան Time»–ի եթերում նման տեսակետ հայտնեց ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նշենք, որ այսօրվանից մեկնարկել է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15–ը։ Ընտրությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քարոզարշավի առաջին օրը չի գնացել բակային հանդիպումների, քանի որ, ինչպես նշում է Պետրոսյանը, իրենց քարոզարշավի բովանդակությունն ու օրակարգն այլ է, և բակային հանդիպումները կսկսեն միայն 3-4 օրից և խիստ պլանավորած։
«Մենք այսօր գործ ունենք Հայաստանի Հանրապետության գրեթե 50-60 տոկոս բնակչության հետ, և շատ կարևոր է, թե բնակչության հետ շփվելիս իրենց ինչ օրակարգ ենք ընդհանրապես տալիս, անկախ նրանից, որ սա ՏԻՄ ընտրություններ են։ Երևանցիների կյանքում խնդիրները շատ ավելի խորքային են, քան պարզապես քաղաքային խնդիրները, հետևաբար` ընտրությունների մասնակցող գրեթե բոլոր ուժերի օրակարգը աղերս չունի ուրբանիստական խնդիրների հետ»,–նշեց Պետրոսյանը։
Նրա ղեկավարած կուսակցությունը առաջնորդվում է «հեղափոխություն հանուն ինքնության» օրակարգով, որը ենթադրում է խորքային վերարժևորում ինչպես իրականության, այնպես էլ մարդու դերի։ Եվ Պետրոսյանի համոզմամբ` սա պատմականորեն միակ օրակարգն է, որով հասարակությունը կամ պետությունները կարողացել են հաղթահարել խորքային ճգնաժամերը։
«Երևանի ընտրությունները շատ կարևոր միջոց են «ինքնության հեղափոխություն» կոչվող օրակարգը քաղաքացիներին հասցնելու, որովհետև Երևանում է ապրում հասարակության զգալի մասը։ Բացի դա, Երևանը ընկալվում է որպես համայն հայության մայրաքաղաք։ Պետք է հասկանալ` ինչ օրակարգ է տալիս համայն հայության օրակարգը և ինչ առաջնահերթությունների մասին է խոսում»,–ասաց նա։
Քաղաքական գործիչը համոզված է` որքան էլ կարևոր է տրանսպորտի խնդիրը, ավելի կարևոր է, թե ով կնստի այդ տրանսպորտը։ Իսկ ովքեր ներկայիս ճգնաժամում որպես օրակարգ առաջ են քաշում ասֆալտ փռելը կամ նոր տրանսպորտ բերելը, նրանք սպասարկում են նեղ իշխանական օրակարգը։
Ցանկացած քաղաքային իշխանություն պարտավոր է իրականացնել նշված հարցերը` և ասֆալտի խնդիրը լուծել, և տրանսպորտինը, դա, Պետրոսյանի խոսքով, նվեր չէ երևանցիների համար, այլ պարտականությունն է ցանկացած քաղաքային իշխանության, որը ընտրությունների ժամանակ փորձ է արվում որպես բացառիկ ծրագիր վաճառել քաղաքացիների վրա։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահի խոսքով՝ երևանյան ընտրությունն իրականում ընտրություն է երկու օրակարգի միջև` նվաստացման, անզորության, համակերպման և պայքարի ու արժանապատվության։ Եվ եթե մարդկանց մատուցվում է, որի խնդիրը ասֆալտապատումն է, նրանց ենթագիտակցորեն պարտադրվում է, որ այլ առաջնահերթյուններ չկան։
Պետրոսյանը ստեղծված իրավիճակը համեմատեց արհավիրքից փլվելու եզրին կանգնած տան հետ։
«Պատկերացրեք այդ տան պատուհանները չկան, պատերը քանդվում են, իսկ առջևում խստաշունչ ձմեռ է։ Միևնույն ժամանակ մարդն ունի հեռուստացույց գնելու համար պահած իքս գումար։ Արդյո՞ք այդ գումարով պետք է այդ իրավիճակում հեռուստացույց գնի։ Մեզ համոզում են, որ անկախ ամեն ինչից, այդ միջոցները հեռուստացույց գնելու համար են, մենք ասում ենք` ոչ։ Իրականում քաղաքականությունը առաջնահերթությունների մասին է, ոչ թե ֆորմալ թղթաբանության։ Քաղաքական դերակատարները իրենք են ձևավորում մարդկանց մոտ պատկերացումները քաղաքականության, իրականության վերաբերյալ, և հիմա այս խորքային ճգնաժամում ի՞նչ օրակարգ են տալիս»,–ընդգծեց Պետրոսյանը։
Վերջում նա հավելեց, որ որպես ընդդիմադիր թև իրենց համար կա հստակ գծված կարմիր գիծ՝ որևէ պարագայում չհամագործակցել իշխանության կամ նրա արբանյակների հետ, քանի որ ստեղծված իրավիճակը ավելի լայն խնդիր է, քան նեղ, լոկալ քաղաքայինը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23–ին, կավարտվի սեպտեմբերի 15–ին։
Լրահոս
0