https://arm.sputniknews.ru/20230823/arcakhum-hghinerin-snndamterq-ev-higienaji-paraganer-ktramadrven-64792584.html
Արցախում հղիներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ կտրամադրվեն
Արցախում հղիներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ կտրամադրվեն
Sputnik Արմենիա
Տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել։ 23.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-23T18:49+0400
2023-08-23T18:49+0400
2023-08-23T18:50+0400
արցախ
հղի
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2271/31/22713113_0:98:1600:998_1920x0_80_0_0_073c79094a44278446cff59617fdb6da.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Արցախում հաշվառված հղիներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն կտամադրվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Մասնավորապես, հղիների տրամադրվելու է ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ և օճառ։Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Արցախի ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:Նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել: Առաջիկա օրերին նաև շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2271/31/22713113_130:0:1553:1067_1920x0_80_0_0_dbe618c7f8bba4dfa6550d5181f08df0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հղի, օգնություն
Արցախում հղիներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ կտրամադրվեն
18:49 23.08.2023 (Թարմացված է: 18:50 23.08.2023) Տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Արցախում հաշվառված հղիներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն կտամադրվի։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հղիների տրամադրվելու է ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ և օճառ։
Աջակցությունը կտրամադրվի առողջապահության, նաև սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից` առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00–ն։
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Արցախի ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:
Նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին օգնությունը դեռ չի հասցվել: Առաջիկա օրերին նաև շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։