https://arm.sputniknews.ru/20230823/ankakhutjuny-veracakan-ighdz-u-verjnakan-hangrvan-che-hh-nakhagahi-ugherdzy-64751468.html
Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ. ՀՀ նախագահի ուղերձը
Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ. ՀՀ նախագահի ուղերձը
Sputnik Արմենիա
Իր շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահն ընդգծել է, որ Անկախության հռչակագիրն արտացոլում է մեր առաջնային անելիքները, և այն վերացական իղձ ու վերջնական հանգրվան... 23.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-23T10:32+0400
2023-08-23T10:32+0400
2023-08-23T10:38+0400
վահագն խաչատուրյան
ուղերձ
անկախություն
անկախության օր
անկախության հռչակագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39714020_0:0:1600:901_1920x0_80_0_0_81ff239ef105f749f6c1bc7598a14751.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Արդեն 33 տարի մեր պետականությունն ընթանում է աշխարհի քաղաքական քարտեզում իր ուրույն տեղն ունենալու, ազատ ու ժողովրդավար երկիր կերտելու դժվարին ճանապարհով՝ հաղթահարելով պատերազմների, տնտեսական շրջափակման, ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների խոչընդոտները: 1990 թ. ընդունված Անկախության հռչակագրի առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում այս մասին նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Նախագահը նշել է նաև, որ անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ:Ընդգծվել է, որ Հռչակագիրը Հայաստանի բոլոր սահմանադրությունների հիմքն է, մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիրը, որտեղ արտացոլված են մեր առաջնային անելիքները՝ պետական ինստիտուտների կայացում, ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացում, որակյալ կրթական համակարգի և մրցունակ տնտեսության ստեղծում, օրենքի գերակայության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում:Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում. Փաշինյանի ուղերձըՆշենք, որ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հիմնվելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39714020_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3b91472d40ed615f4475afc54d946709.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, ուղերձ, անկախություն, անկախության օր, անկախության հռչակագիր
վահագն խաչատուրյան, ուղերձ, անկախություն, անկախության օր, անկախության հռչակագիր
Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ. ՀՀ նախագահի ուղերձը
10:32 23.08.2023 (Թարմացված է: 10:38 23.08.2023) Իր շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահն ընդգծել է, որ Անկախության հռչակագիրն արտացոլում է մեր առաջնային անելիքները, և այն վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Արդեն 33 տարի մեր պետականությունն ընթանում է աշխարհի քաղաքական քարտեզում իր ուրույն տեղն ունենալու, ազատ ու ժողովրդավար երկիր կերտելու դժվարին ճանապարհով՝ հաղթահարելով պատերազմների, տնտեսական շրջափակման, ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների խոչընդոտները: 1990 թ. ընդունված Անկախության հռչակագրի առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում այս մասին նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը`սկիզբ դնելով անշրջելի մի գործընթացի, որի գագաթնակետը 1991 թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր: Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրություն ու ստեղծագործ արարման գործընթաց»,– նշված է ՀՀ նախագահի ուղերձում:
Նախագահը նշել է նաև, որ անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ:
Ընդգծվել է, որ Հռչակագիրը Հայաստանի բոլոր սահմանադրությունների հիմքն է, մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիրը, որտեղ արտացոլված են մեր առաջնային անելիքները՝ պետական ինստիտուտների կայացում, ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացում, որակյալ կրթական համակարգի և մրցունակ տնտեսության ստեղծում, օրենքի գերակայության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում:
Նշենք, որ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հիմնվելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։