https://arm.sputniknews.ru/20230823/amn-n-herqum-e-te-khvochyndvotum-e-mak-i-akh-um-lgh-iravitshaki-veraberjal-banadzevi-yndunmany-64770870.html
ԱՄՆ-ն հերքում է, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը
ԱՄՆ-ն հերքում է, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը
Sputnik Արմենիա
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է խորապես մտահոգել ԱՄՆ–ին։ 23.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-23T14:54+0400
2023-08-23T14:54+0400
2023-08-23T14:54+0400
ամն
արցախ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27546916_0:85:1600:985_1920x0_80_0_0_a8ad529bd7711b4493a6ad432fcddeeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում չստորագրել բանաձև՝ ԼՂ–ում իրավիճակի հետ կապված։Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է ԱՄՆ–ին խորապես մտահոգել, և իրենք Ադրբեջանի կառավարությունը կոչ են անում շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար։Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ չի կարծում, թե ԱՄՆ–ն որևէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։«Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,–ասել էր նա։ ՄԱԿ-ի խաղաղապահներն ապահովագրված չեն. ինչ դասեր կարող է տալ Կիպրոսը Լեռնային ՂարաբաղինՀիշեցնենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ ԱԽ նիստը կայացել է օգոստոսի 16-ին։Այդ օրը, սակայն, որևէ փաստաթղթով չարձանագրվեցին նիստին ելույթ ունեցող երկրների դիրքորոշումները։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այս մասով հայտնել էր, որ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկումն է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27546916_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6e0002829a6b7cc9eabda0d3d0b3f1c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան
ամն, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան
ԱՄՆ-ն հերքում է, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է խորապես մտահոգել ԱՄՆ–ին։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանելով «
Արմենպրես»-ի հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում չստորագրել բանաձև՝ ԼՂ–ում իրավիճակի հետ կապված։
«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։ Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են»,–հայտնել է դեսպանատունը։
Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է ԱՄՆ–ին խորապես մտահոգել, և իրենք Ադրբեջանի կառավարությունը կոչ են անում շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ չի կարծում, թե ԱՄՆ–ն որևէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։
«Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,–ասել էր նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ ԱԽ նիստը կայացել է օգոստոսի 16-ին։
Այդ օրը, սակայն, որևէ փաստաթղթով չարձանագրվեցին նիստին ելույթ ունեցող երկրների դիրքորոշումները։ ԱԳՆ մամուլի խոսնակ
Անի Բադալյանն այս մասով հայտնել էր, որ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկումն է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։
Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։