https://arm.sputniknews.ru/20230823/ajs-tari-haj-marziknery-rekvordajin-tvvov-medalner-en-nvatshel-zhanna-andreasjan-64774936.html
Այս տարի հայ մարզիկները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել. Ժաննա Անդրեասյան
Այս տարի հայ մարզիկները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել. Ժաննա Անդրեասյան
Sputnik Արմենիա
Հայ մարզիկների շարունակական հաջողությունները ցույց են տալիս, որ հաղթանակները ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն։ 23.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-23T15:40+0400
2023-08-23T15:40+0400
2023-08-23T15:40+0400
սպորտ
ֆրանկոֆոնիան հայաստանում
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64772068_0:27:1800:1040_1920x0_80_0_0_4110556c3d2525d77eca20130bb1d7ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այս տարի Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն գերազանցել են նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը` նվաճելով 327 մեդալ (նախորդ տարի` 307)։ ԱՊՀ երկրորդ և Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերում հաջող հանդես եկած և մեդալներ նվաճած մարզիկների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Նախարարի կարծիքով` սա համատեղ աշխատանքի արդյունք է։«Դուք ձեր մարզումների և ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում գրանցում եք հաղթանակներ, իսկ պետությունը շարունակաբար մեծացնում է սպորտի ոլորտին տրամադրվող աջակցությունը, ինչի շնորհիվ ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում թե՛ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, թե՛ մրցաշարերի մասնակցության առումով», – ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ ասել է նախարար Անդրեասյանը։Նա շեշտել է, որ հայ մարզիկների շարունակական հաջողությունները ցույց են տալիս, որ հաղթանակները ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն։Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանն ԱՊՀ երկրորդ խաղերում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը, ընդ որում` նա առաջին անգամ էր մասնակցում ԱՊՀ խաղերին։«ԱՊՀ խաղերում նվաճած ոսկե մեդալը շատ կարևոր էր ինձ համար, կարծես նոր շունչ և ուժ տվեց ինձ: Հիմա ավելի մեծ ոգևորությամբ կնախապատրաստվեմ Հայաստանի առաջնությանը»,- ասել է Սահակ Հովհաննիսյանը: Ըմբիշը հավելել է, որ այս տարվա գլխավոր նպատակը Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցելն ու չեմպիոնության համար պայքարելն է։Հավելենք, Բելառուսում անցկացված ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 8 մեդալ են նվաճել:Իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:Հիշեցնենք՝ Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչները դարձյալ 8 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64772068_200:0:1800:1200_1920x0_80_0_0_04ee25c2d8fe001b0383bde6f2526f2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , ֆրանկոֆոնիան հայաստանում, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ժաննա անդրեասյան
սպորտ , ֆրանկոֆոնիան հայաստանում, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ժաննա անդրեասյան
Այս տարի հայ մարզիկները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել. Ժաննա Անդրեասյան
Հայ մարզիկների շարունակական հաջողությունները ցույց են տալիս, որ հաղթանակները ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այս տարի Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն գերազանցել են նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը` նվաճելով 327 մեդալ (նախորդ տարի` 307)։ ԱՊՀ երկրորդ և Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերում հաջող հանդես եկած և մեդալներ նվաճած մարզիկների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Նախարարի կարծիքով` սա համատեղ աշխատանքի արդյունք է։
«Դուք ձեր մարզումների և ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում գրանցում եք հաղթանակներ, իսկ պետությունը շարունակաբար մեծացնում է սպորտի ոլորտին տրամադրվող աջակցությունը, ինչի շնորհիվ ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում թե՛ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, թե՛ մրցաշարերի մասնակցության առումով», –
ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ ասել է նախարար Անդրեասյանը։
Նա շեշտել է, որ հայ մարզիկների շարունակական հաջողությունները ցույց են տալիս, որ հաղթանակները ոչ թե պատահականություն են, այլ օրինաչափություն։
Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանն ԱՊՀ երկրորդ խաղերում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը, ընդ որում` նա առաջին անգամ էր մասնակցում ԱՊՀ խաղերին։
«ԱՊՀ խաղերում նվաճած ոսկե մեդալը շատ կարևոր էր ինձ համար, կարծես նոր շունչ և ուժ տվեց ինձ: Հիմա ավելի մեծ ոգևորությամբ կնախապատրաստվեմ Հայաստանի առաջնությանը»,- ասել է Սահակ Հովհաննիսյանը: Ըմբիշը հավելել է, որ այս տարվա գլխավոր նպատակը Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցելն ու չեմպիոնության համար պայքարելն է։
Հավելենք, Բելառուսում անցկացված ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 8 մեդալ են նվաճել:
Իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք՝ Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչները դարձյալ 8 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե: