https://arm.sputniknews.ru/20230823/ajn-inch-chen-karvogh-anel-divanagetnery-anum-en-arvestagetnery-gjumrium-parajin-tvon-e-64800290.html
Այն, ինչ չեն կարող անել դիվանագետները, անում են արվեստագետները. Գյումրիում պարային տոն է
Այն, ինչ չեն կարող անել դիվանագետները, անում են արվեստագետները. Գյումրիում պարային տոն է
Sputnik Արմենիա
SUMMEET ամառային երրորդ փառատոնի շրջանակներում նախատեսված են պարային ելույթներ նաև մայրաքաղաք Երևանում։ 23.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-23T22:33+0400
2023-08-23T22:33+0400
2023-08-23T22:33+0400
սանկտ պետերբուրգ
պար
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64799581_0:125:1333:875_1920x0_80_0_0_1a3b094c7ab8c9ee58d38791bd96dcce.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Բեմադրական ու խորեոգրաֆիկ հետաքրքիր լուծումներ պարի ժամանակակից լեզվով․ օգոստոսի 23-ին SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Սանկտ Պետերբուրգի «Kannon պարի» թատրոնն էր:ՌԴ–ից ժամանած պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց իրարից տարբերվող երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։Թատերախումբը թեև նախկինում ևս փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ ունեցել էր, բայց Գյումրիի բեմում առաջին անգամ էր։ Այսպիսով փառատոնն իր սահամաններն ընդլայնում է, ինչը «Kannon» պարի թատրոնի տնօրեն Վադիմ Կասպարովն անչափ կարևոր է համարում։«Գյումրին մշակութային քաղաք է, ու այս փառատոնն էլ իր գույներով նոր շունչ է տալիս քաղաքին, հատկապես, որ դասական պարարվեստին սովոր հանդիսատեսի համար ժամանակակից պարը տարբերվում է»,- ասում է թատրոնի տնօրենը։Նա խոստանում է` փառատոնի շրջանակներում իրենց կողմից հետաքրքիր անակնկալներ էլի են լինելու։«Հիմա ժամանակակից պարն առաջխաղացում ունի աշխարհում, իսկ SUMMEET փառատոնը կնպաստի Հայաստանում ժամանակակից պարարվեստի զարգացմանը»,– նշում է Կասպարովը։Նա նաև սանկտ պետերբուրգյան «Open look» ժամանակակից պարի փառատոնի համահիմնադիրն է։ Ըստ նրա` հատկապես միջազգային փառատոնները յուրօրինակ դիվանագիտական հարթակ են դառնում։«Սա մշակութային դիվանագիտություն է. այն, ինչ չեն կարող անել դիվանագետները, կարող են անել արվեստագետները։ Մշակույթն է, որ սահմաններ չի ճանաչում»,- հավելեց Վադիմ Կասպիրովը։Փառատոնի շրջանակներում պարախումբը ելույթ է ունենալու նաև Երևանում, նախատեսվում են նաև վարպետության դասեր ու հանդիպումներ։Հավելենք, որ «Kannon» պարի թատրոնն արդեն 25 տարի է` գործում է Սանկտ Պետերբուրգում, իսկ անցած տարվանից այն պետական թատրոնի կարգավիճակ է ստացել։
սանկտ պետերբուրգ
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/17/64799581_0:0:1333:1000_1920x0_80_0_0_0c5c6ebe71816c4c792d028198cb76d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սանկտ պետերբուրգ, պար, գյումրի
սանկտ պետերբուրգ, պար, գյումրի
Այն, ինչ չեն կարող անել դիվանագետները, անում են արվեստագետները. Գյումրիում պարային տոն է
SUMMEET ամառային երրորդ փառատոնի շրջանակներում նախատեսված են պարային ելույթներ նաև մայրաքաղաք Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Բեմադրական ու խորեոգրաֆիկ հետաքրքիր լուծումներ պարի ժամանակակից լեզվով․ օգոստոսի 23-ին SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Սանկտ Պետերբուրգի «Kannon պարի» թատրոնն էր:
ՌԴ–ից ժամանած պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց իրարից տարբերվող երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։
Թատերախումբը թեև նախկինում ևս փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ ունեցել էր, բայց Գյումրիի բեմում առաջին անգամ էր։ Այսպիսով փառատոնն իր սահամաններն ընդլայնում է, ինչը «Kannon» պարի թատրոնի տնօրեն Վադիմ Կասպարովն անչափ կարևոր է համարում։
«Գյումրին մշակութային քաղաք է, ու այս փառատոնն էլ իր գույներով նոր շունչ է տալիս քաղաքին, հատկապես, որ դասական պարարվեստին սովոր հանդիսատեսի համար ժամանակակից պարը տարբերվում է»,- ասում է թատրոնի տնօրենը։
Նա խոստանում է` փառատոնի շրջանակներում իրենց կողմից հետաքրքիր անակնկալներ էլի են լինելու։
«Հիմա ժամանակակից պարն առաջխաղացում ունի աշխարհում, իսկ SUMMEET փառատոնը կնպաստի Հայաստանում ժամանակակից պարարվեստի զարգացմանը»,– նշում է Կասպարովը։
Նա նաև սանկտ պետերբուրգյան «Open look» ժամանակակից պարի փառատոնի համահիմնադիրն է։ Ըստ նրա` հատկապես միջազգային փառատոնները յուրօրինակ դիվանագիտական հարթակ են դառնում։
«Սա մշակութային դիվանագիտություն է. այն, ինչ չեն կարող անել դիվանագետները, կարող են անել արվեստագետները։ Մշակույթն է, որ սահմաններ չի ճանաչում»,- հավելեց Վադիմ Կասպիրովը։
Փառատոնի շրջանակներում պարախումբը ելույթ է ունենալու նաև Երևանում, նախատեսվում են նաև վարպետության դասեր ու հանդիպումներ։
Հավելենք, որ «Kannon» պարի թատրոնն արդեն 25 տարի է` գործում է Սանկտ Պետերբուրգում, իսկ անցած տարվանից այն պետական թատրոնի կարգավիճակ է ստացել։