00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել. Ադամ Շիֆը դիմել է Բայդենի վարչակազմին

© AP Photo / Screenshot / Senate TelevisionԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Բաժանորդագրվել
Կոնգրեսականը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը ԼՂ հարցով պետք է շատ ավելին անեն, քան հիմա։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Twitter–ի իր էջում հրապարակած տեսաուղերձում։
«Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է։ Արցախի 120 հազար բնակիչ զրկված են սննդամթերքի, դեղորայքի և այլ հնարավորություններից։ Արդյունքում մարդիկ մահանում են»,– ասել է կոնգրեսականը տեսանյութում։
Նա հիշեցրել է, որ Արցախում ապրող հայերն այս պահին շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարգը` Լաչինի միջանցքը։
«Արձագանքը պետք է լինի հասցեկան, ու այն պետք է լինի հրատապ կարգով»,– ասել է նա։
Շիֆը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցչի հետ ու խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին։

Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ ԱԽ նիստը կայացել է օգոստոսի 16-ին։

Այդ օրը, սակայն, որևէ փաստաթղթով չարձանագրվեցին նիստին ելույթ ունեցող երկրների դիրքորոշումները։ ԱԳՆ մամուլի խոսնակԱնի Բադալյանն այս մասով հայտնել էր, որ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկումն է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։

«Ցավոք, ոչինչ չստացվեց։ Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի ազատ հասանելիությունը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը», - հայտարարել է Ադամ Շիֆը։
Ըստ կոնգրեսականի` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը պետք է շատ ավելին անեն, քան հիմա, և, առաջին հերթին, դադարեցնեն ռազմական օգնությունն Ադրբեջանին։
«Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ այդ աղետը շարոնակվում է։ Վարչակազմը պետք է խոսի և գործի, հակառակ դեպքում մարդիկ կշարունակեն մահանալ։ Ես խորապես մտահոգված եմ հայոց նոր ցեղասպանության վտանգով»,- հայտարարել է կոնգրեսականը։
Վերջում նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Հայաստանի դեմ հանգեցրեց հազարավոր մարդկանց մահվան, այդ երկիրը շարունակում է նաև ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը: Դրանք, ըստ Ադամ Շիֆի, չափազանց լուրջ խնդիրներ են, բայց այս պահին առաջնահերթություն պետք է լինի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0