https://arm.sputniknews.ru/20230822/varchapet-pashinjann-u-belgiaji-ag-nakharar-lahbiby-qnnarkel-en-lghum-steghtsvats-iravitshaky-64718201.html
Վարչապետ Փաշինյանն ու Բելգիայի ԱԳ նախարար Լահբիբը քննարկել են ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
Վարչապետ Փաշինյանն ու Բելգիայի ԱԳ նախարար Լահբիբը քննարկել են ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում... 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T15:34+0400
2023-08-22T15:34+0400
2023-08-22T15:35+0400
նիկոլ փաշինյան
բելգիա
հայաստան
հաջա լահբիբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64717446_0:0:1670:940_1920x0_80_0_0_9098f4ee7df532958163a07f3bed8466.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Եվրոպական միության դիրքորոշումն է փոխանցել։Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը կարևորել է տիկին Լահբիբի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Իր հերթին Բելգիայի ԱԳ նախարարը հավելել է, որ բելգիացի գործարարները հետաքրքրված են բիզնես կապերը խորացնել և ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում։Վարչապետն անդրադարձել է ԼՂ-ի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումներին: Նա շեշտել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար: Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը:
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64717446_35:0:1519:1113_1920x0_80_0_0_8b7eae9b994eb960c60012b8ed3ebaee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բելգիա, հայաստան, հաջա լահբիբ
նիկոլ փաշինյան, բելգիա, հայաստան, հաջա լահբիբ
Վարչապետ Փաշինյանն ու Բելգիայի ԱԳ նախարար Լահբիբը քննարկել են ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
15:34 22.08.2023 (Թարմացված է: 15:35 22.08.2023) Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականություն է անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և իրականացնի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Եվրոպական միության դիրքորոշումն է փոխանցել։
Վարչապետը կարևորել է տիկին Լահբիբի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Իր հերթին Բելգիայի ԱԳ նախարարը հավելել է, որ բելգիացի գործարարները հետաքրքրված են բիզնես կապերը խորացնել և ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների նպատակն է ԼՂ-ում իրականացնել էթնիկ զտում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետն անդրադարձել է ԼՂ-ի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հրատապ քննարկումներին: Նա շեշտել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի գործելաոճը փոխելու համար: Փաշինյանը կարևորել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցային գործընթացում մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում հետևողականության անհրաժեշտությունը: