https://arm.sputniknews.ru/20230822/turqian-gaghtni-banakcutjunner-chi-varum-hacahatikajin-gvortsarqi-shurj-zlm-64695926.html
Թուրքիան «գաղտնի բանակցություններ» չի վարում հացահատիկային գործարքի շուրջ. ԶԼՄ
Թուրքիան «գաղտնի բանակցություններ» չի վարում հացահատիկային գործարքի շուրջ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահը` Անկարան աշխատում է «սևծովյան նախաձեռնության» վերսկսման ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր կողմերի ակնկալիքները։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T10:23+0400
2023-08-22T10:23+0400
2023-08-22T10:25+0400
թուրքիա
հացահատիկ
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54142392_0:313:3072:2041_1920x0_80_0_0_acc3c09e98b11c00acd84a45e9cf51eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Թուրքիան գաղտնի բանակցություններ չի վարում հացահատիկային գործարքի վերաբերյալ, ինչպես գրում են արևմտյան ԶԼՄ–ները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը` մեկնաբանելով մի շարք արևմտյան ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, որ Անկարան իբր բանակցում է հացահատիկային գործարքի այլընտրանքային երթուղիների վերաբերյալ։Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54142392_341:0:3072:2048_1920x0_80_0_0_cf4b4ad3318d893b7e3fb26741ad770d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հացահատիկ, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան
թուրքիա, հացահատիկ, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան
Թուրքիան «գաղտնի բանակցություններ» չի վարում հացահատիկային գործարքի շուրջ. ԶԼՄ
10:23 22.08.2023 (Թարմացված է: 10:25 22.08.2023) Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահը` Անկարան աշխատում է «սևծովյան նախաձեռնության» վերսկսման ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր կողմերի ակնկալիքները։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Թուրքիան գաղտնի բանակցություններ չի վարում հացահատիկային գործարքի վերաբերյալ, ինչպես գրում են արևմտյան ԶԼՄ–ները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը` մեկնաբանելով մի շարք արևմտյան ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, որ Անկարան իբր բանակցում է հացահատիկային գործարքի այլընտրանքային երթուղիների վերաբերյալ։
«Թուրքիայի նախագահը երեկ ժողովրդին դիմելիս, հայտարարեց, որ Անկարան աշխատում է հացահատիկային գործարքի վերականգնման ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր կողմերի սպասումները։ Մեր նախաձեռնությունները, մեր նպատակները բավական բաց են և պարզ` խոչընդոտել պարենային անվտանգության սպառնալիքին կարիքավոր երկրներում։ Այլ նպատակներ թուրքական կողմը չունի։ Բաց, անկեղծ երկխոսություն է ընթանում բոլոր կողմերի հետ, որոնք տեղյակ են մեր նպատակների մասին։ Բոլոր այդ հրապարակումները միտված են Թուրքիայի ջանքերը «փոշիացնելուն»», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։