https://arm.sputniknews.ru/20230822/turqiaji-ishkhanutjunnery-patrastvum-en-vatagujn-scenarin--antarajin-hrdehi-pattsharvov-64745002.html
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են վատագույն սցենարին անտառային հրդեհի պատճառով
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են վատագույն սցենարին անտառային հրդեհի պատճառով
Sputnik Արմենիա
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, օգոստոսի 22-ի երեկոյան խոշոր անտառային հրդեհ է բռնկվել։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T23:47+0400
2023-08-22T23:47+0400
2023-08-22T23:47+0400
հրդեհ
անտառ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616468_0:48:3205:1851_1920x0_80_0_0_55c97ec93cdaa6cae6bd95f3e1ea647c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ՝Չանաքքալե նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել, իշխանությունները պատրաստվում են վատթարագույն սցենարին, հայտնել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հրշեջ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինչպես նաև մեծ թվով հրշեջ հաշվարկներ: Միջադեպի պատճառով ստիպված են եղել Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակել նավերի տեղաշարժի համար։Նախարարը նաև հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա և մոտ 1100 մարդուց բաղկացած անձնակազմ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28616468_194:0:2925:2048_1920x0_80_0_0_bf7c4821908c500e535e44a3207057b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, անտառ, թուրքիա
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են վատագույն սցենարին անտառային հրդեհի պատճառով
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, օգոստոսի 22-ի երեկոյան խոշոր անտառային հրդեհ է բռնկվել։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ՝Չանաքքալե նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել, իշխանությունները պատրաստվում են վատթարագույն սցենարին, հայտնել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հրշեջ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինչպես նաև մեծ թվով հրշեջ հաշվարկներ: Միջադեպի պատճառով ստիպված են եղել Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակել նավերի տեղաշարժի համար։
«Քամին շատ ուժեղ է։ Մենք բոլոր ուժերն ուղղել ենք բնակավայրերի պաշտպանությանը։ Հրդեհը տարածվում է դեպի Չանաքքալեի կենտրոն։ Նախապատրաստվում ենք վատագույն սցենարին։ Պետական հիվանդանոցն ու համալսարանը բերվել են մարտական պատրաստության վիճակի, սակայն տարհանում չի իրականացվում: Վեց գյուղ տարհանվել է, երեքը պատրաստ են տարհանման»,-նախարարի խոսքը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։
Նախարարը նաև հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա և մոտ 1100 մարդուց բաղկացած անձնակազմ: