https://arm.sputniknews.ru/20230822/rdn-hajastani-hamar-sharunakum-e-mnal-artahanman-glkhavvor-shukan-aram-safarjan-64715767.html
ՌԴ–ն Հայաստանի համար շարունակում է մնալ արտահանման գլխավոր շուկան. Արամ Սաֆարյան
ՌԴ–ն Հայաստանի համար շարունակում է մնալ արտահանման գլխավոր շուկան. Արամ Սաֆարյան
Sputnik Արմենիա
Եթե նախկինում ՀՀ–ից ԵԱՏՄ հիմնականում արտահանվում էր հայկական կոնյակ, ապա այժմ ցանկն ընդլայնվել է։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T15:04+0400
2023-08-22T15:04+0400
2023-08-22T22:17+0400
արամ սաֆարյան
ռուսաստան
տնտեսություն
հայաստան
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64706139_0:83:1600:983_1920x0_80_0_0_f265044add8ca36ed2363f83364c4267.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ-ն Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների ցանկում առաջատարն է 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:Ըստ նրա` ԵԱՏՄ մեր արտահանումը կազմում է 53,6%։ Ի դեպ, այդ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թ. առաջին կիսամյակում աճել է գրեթե երկու անգամ՝ գերազանցելով 3.2 մլրդ դոլարը՝ 2022 թ. 1.7 մլրդ դոլարի դիմաց։Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ամենատարբեր ապրանքների արտահանման գլխավոր շուկան։ Միևնույն ժամանակ, 2023 թ. առաջին վեց ամիսներին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 11,7%–ով՝ հասնելով 376 324.9 հազար դոլարի նշագծին։ Միևնույն ժամանակ, ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2023 թ. հաշվետու ժամանակահատվածում աճել Է 44,1%–ով ՝ կազմելով 1,4 մլրդ դոլար։Ընդ որում, եթե նախկինում հիմնականում արտահանվում էր հայկական կոնյակ, ապա այժմ ցանկն ընդլայնվել է։ Միության երկրներ են արտահանվում նաև հեռախոսներ, ավտոմեքենաներ, բժշկական սարքեր և ռադիոսարքավորումներ:Սաֆարյանի համոզմամբ` դա շատ կարևոր դեր է խաղում ՀՀ երկնիշ տնտեսական աճի ապահովման հարցում։Վերլուծաբանի խոսքով` Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերը: Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները, շահագրգիռ քաղաքացիական հատվածը, բիզնես հանրությունը և փորձագետները պետք է բացատրեն արևմտյան գործընկերներին, թե Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար ինչ նշանակություն ունի եվրասիական վեկտորը: Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ՀՀ–ում սովն անխուսափելի կլինի. տնտեսագետՍաֆարյանը կարևորել է հայ-ռուսական քաղաքական կապերի զարգացումը: Ավելին, վերջին մեկուկես տարվա իրողությունները ցույց են տվել, որ ռուսական բիզնեսը կարող է շարունակել աճող տեմպերով ներդրումներ կատարել Հայաստանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64706139_90:0:1510:1065_1920x0_80_0_0_04bd0e3f2920a4f4e8809fe56e20c310.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ սաֆարյան, ռուսաստան, տնտեսություն, հայաստան, արտահանում, инфографика
արամ սաֆարյան, ռուսաստան, տնտեսություն, հայաստան, արտահանում, инфографика
ՌԴ–ն Հայաստանի համար շարունակում է մնալ արտահանման գլխավոր շուկան. Արամ Սաֆարյան
15:04 22.08.2023 (Թարմացված է: 22:17 22.08.2023) Եթե նախկինում ՀՀ–ից ԵԱՏՄ հիմնականում արտահանվում էր հայկական կոնյակ, ապա այժմ ցանկն ընդլայնվել է։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ-ն Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների ցանկում առաջատարն է 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Ըստ նրա` ԵԱՏՄ մեր արտահանումը կազմում է 53,6%։ Ի դեպ, այդ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թ. առաջին կիսամյակում աճել է գրեթե երկու անգամ՝ գերազանցելով 3.2 մլրդ դոլարը՝ 2022 թ. 1.7 մլրդ դոլարի դիմաց։
Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ամենատարբեր ապրանքների արտահանման գլխավոր շուկան։ Միևնույն ժամանակ, 2023 թ. առաջին վեց ամիսներին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 11,7%–ով՝ հասնելով 376 324.9 հազար դոլարի նշագծին։ Միևնույն ժամանակ, ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2023 թ. հաշվետու ժամանակահատվածում աճել Է 44,1%–ով ՝ կազմելով 1,4 մլրդ դոլար։
Ընդ որում, եթե նախկինում հիմնականում արտահանվում էր հայկական կոնյակ, ապա այժմ ցանկն ընդլայնվել է։ Միության երկրներ են արտահանվում նաև հեռախոսներ, ավտոմեքենաներ, բժշկական սարքեր և ռադիոսարքավորումներ:
Սաֆարյանի համոզմամբ` դա շատ կարևոր դեր է խաղում ՀՀ երկնիշ տնտեսական աճի ապահովման հարցում։
Վերլուծաբանի խոսքով` Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերը: Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները, շահագրգիռ քաղաքացիական հատվածը, բիզնես հանրությունը և փորձագետները պետք է բացատրեն արևմտյան գործընկերներին, թե Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար ինչ նշանակություն ունի եվրասիական վեկտորը:
Սաֆարյանը կարևորել է հայ-ռուսական քաղաքական կապերի զարգացումը: Ավելին, վերջին մեկուկես տարվա իրողությունները ցույց են տվել, որ ռուսական բիզնեսը կարող է շարունակել աճող տեմպերով ներդրումներ կատարել Հայաստանում։