https://arm.sputniknews.ru/20230822/lachini-mijancqi-pak-mnaly-svovamahutjan-sparnaliq-e-arajacnum-belgiaji-ag-nakharar-64707280.html
Լաչինի միջանցքի փակ մնալը սովամահության սպառնալիք է առաջացնում. Բելգիայի ԱԳ նախարար
Լաչինի միջանցքի փակ մնալը սովամահության սպառնալիք է առաջացնում. Բելգիայի ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Բելգիան և Եվրամիությունը շարունակում են պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ԼՂ բնակիչների անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T13:22+0400
2023-08-22T13:22+0400
2023-08-22T14:33+0400
հաջա լահբիբ
բելգիա
լաչինի միջանցք
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64700989_0:3:1600:903_1920x0_80_0_0_0f124f4d9cb7909862dedfe2f91252b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիան խորապես մտահոգված է հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։Նա շեշտեց, որ Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Նա հավելեց, որ Բելգիան և Եվրամիությունը կշարունակեն դիվանագիտական շփումներում պնդել սա։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
բելգիա
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64700989_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e1219d5aba3c63ff2c90fae5bf97265f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաջա լահբիբ, բելգիա, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
հաջա լահբիբ, բելգիա, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
Լաչինի միջանցքի փակ մնալը սովամահության սպառնալիք է առաջացնում. Բելգիայի ԱԳ նախարար
13:22 22.08.2023 (Թարմացված է: 14:33 22.08.2023) Բելգիան և Եվրամիությունը շարունակում են պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ԼՂ բնակիչների անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիան խորապես մտահոգված է հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
«Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում և հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում։ Այս առավոտ ևս հաստատվեց դա իմ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, և դա անընդունելի է»,– նշեց Բելգիայի ԱԳ նախարարը։
Նա շեշտեց, որ Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Նա հավելեց, որ Բելգիան և Եվրամիությունը կշարունակեն դիվանագիտական շփումներում պնդել սա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։