00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազմվել են «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների հատուկ ցուցակներ. «Թաթոյան» հիմնադրամ

© Sputnik / Aram NersesyanԱրման Թաթոյանը
Արման Թաթոյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Արման Թաթոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Այս մասին գրել և այդ ցուցակները հրապարակել է «Թաթոյան» հիմնադրամը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։
© Photo : Social media of Arman TatoyanПод видом гуманизма правительство Азербайджана, составляя липовые списки, представляет всю территорию Армении как Азербайджан
Под видом гуманизма правительство Азербайджана, составляя липовые списки, представляет всю территорию Армении как Азербайджан - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Под видом гуманизма правительство Азербайджана, составляя липовые списки, представляет всю территорию Армении как Азербайджан
«Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները և սպառնալիքները։ Ընդ որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ–ի»,–ասվում է հրապարակման մեջ։
«Թաթոյան» հիմնադրամից ընդգծում են ուշագրավ մի փաստ, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։
Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել և շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։
Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներն են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի և արդեն մոտ 300,000 մարդու մասին։
«Այս ամենը պետք է դիտարկել՝ որպես ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության մաս, որ իրականում որևէ առնչություն չունի խաղաղության հետ և իրացվում է ադրբեջանական շարունակվող թշնամանքի պայմաններում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Բաքվում (և մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Ալիևը հայտարարում է, որ դա, իբր, ադրբեջանցիների պատմական տարածքն է, սակայն հայերն այն հողին են հավասարեցրել, ոչնչացրել բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Միևնույն ժամանակ Ալիևը նաև հայտարարում է, որ «ադրբեջանցիները պատմության ընթացքում ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում»։
Լրահոս
0