00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Արցախի առողջապահական համակարգը դիմադրում շրջափակմանը. պարզաբանում է նախարարը

© Photo : official site of the Ministry of Health of ArtsakhՎարդան Թադևոսյան
Վարդան Թադևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Բաժանորդագրվել
Արցախի ԲԿ–ներում բացի դեղերի պակասից, չկա նաև վառելիք, էլեկտրաէներգիան ընդատումներով է միացվում։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում առողջապահական համակարգը լուրջ խնդիրների է բախվում. դեղերի և վառելիքի պակասը սուր է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։
«Նման իրավիճակ երբևէ չենք ունեցել, որ ամբողջությամբ շրջափակված լինի հանրապետությունը։ Դադարեցվել է դեղերի մուտքը հանրապետություն, հիվանդանոցներում էլ դադարեցվել են պլանային վիրահատությունները, որ եղած պաշարները հնարավոր լինի ավելի խնայողաբար օգտագործել։ Այսօր ոչ միայն դեղերի, այլև վառելանյութի պակասն է խնդիր, էլեկտրաէներգիան էլ ընդհատումներով է միացվում բուժհաստատություններում։ Աշխատանքը հավուր պատշաճի կազմակերպելու համար այս ամենը խնդիրներ է առաջացնում»,– ասաց Թադևոսյանը։
Առողջապահության նախարարը նշեց, որ Արցախում վերջին շրջանում հաճախակի են դարձել ուշագնացության դեպքերը, քանի որ թերսնման պատճառով մարդկանց դիմադրողականությունն ընկել է։
Թերսնման պատճառով ուշագնացության դեպքերն ավելանում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել
«Կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի վիտամիններ և սննդի հավելումներ կարողանանք ներմուծել, հատկապես հղի, կերակրող կանանց և երեխաների շրջանում դրանք օգտագործենք»,– ասաց Թադևոսյանը։
Նախարարն ընդգծեց` ոչ լիարժեք սննդակարգ օգտագործելու պատճառով հղիների մոտ հաճախակի ինքնազգացողության վատթարացումներ, սակավարյունության խնդիրներ են լինում։
«Դեպքեր ունենք, երբ երեխաները ժամանակից շուտ են ծնվում։ Խնդիրներ լինում են ոչ միայն հղիների, այլև կերակրող մայրերի դեպքում։ Բժշկության մեջ ոչ միայն դեղերն են կարևոր, այլ ճիշտ սննդակարգը, ինչը ներկա իրավիճակում լուրջ խնդիր է։ Մանկական կերերի մասով էլ ասեմ, որ օրհասական պահեր եղել են, բայց այժմ վիճակը կառավարելի է, նախկինում Կարմիր խաչի միջնորդությամբ բերված կաթնախառնուրդներ կան պահեստավորած»,– ասաց Թադևոսյանը։
Նա նշեց, որ այդ կաթնախառնուրդները սկսել են տրամադրել մանկական հիվանդանոցին ու շրջանային բուժմիավորումներին։
Արցախի առողջապահության նախարարը շեշտեց, որ վերջին շրջանում լուրջ խնդիր է դարձել նաև բուժառուներին շրջանային բուժմիավորումներից Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ կամ այլ հիվանդանոց տեղափոխելը։
Տրանսպորտի բացակայության պատճառով մարդիկ ավելի քիչ են դիմում նաև ամբուլատոր ծառայություններից օգտվելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0