00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կկատարվի ՀՀ արտահանման շուկայում, երբ ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցները թուլանան

© Sputnik / Aram NersesyanՆերկրված ավտոմեքենաներ
Ներկրված ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Ներկրված ավտոմեքենաներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավտոմեքենաների առուվաճառքը, ըստ տնտեսագետի, այսօր անկման փուլում է, և այն այլևս շահավետ բիզնես չի դիտարկրվում։ Այդ իսկ պատճառով վրացական կողմի արգելքն իրենից մեծ վտանգ չի ներկայացնում ՀՀ տնտեսության համար։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Վերարտահանումը տնտեսության կարճաժամկետ մրցունակությունն է արտահայտում, ոչ թե երկարաժամկետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` անդրադառնալով 2023 թ առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացմանը։
© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Քթոյան
Экономист Армен Ктоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Արմեն Քթոյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ն առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 մլն դոլարի առևտրային ավելցուկ։
«Բոլորն էլ հասկանում են` եթե պատերազմը (հատուկ ռազմական գործողությունն Ոկրանայիում,–խմբ.) ավարտվի կամ արևմտյան պատժամիջոցները թուլանան, նման ծավալի արտահանում ՀՀ–ն էլ չի կարող իրականացնել»,– նշեց տնտեսագետը։
Ըստ նրա` խնդիրն այն է, որ մենք ոչ թե մեր արտադրած, այլ դրսից ներկրած ապրանքների վրա ենք ապավինում` հանդիսանալով ընդամենը միջնորդ։
Տնտեսագետի կարծիքով` աշխարհաքաղաքական այս փուլում ՀՀ տնտեսությանն աջակցությունն այն կլիներ, որ մեր ավանդական ուղղություններով կարողանային արտադրողականությունը բարձրացնել։ Ըստ նրա` առաջին հերթին դա վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, որոնց առումով ունենք մեծ պոտենցիալ ու զգալի չափով չօգտագործված ռեսուրսներ։
Արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ աճել է
Ինչ վերաբերում է վրացական կողմի` դեպի ՌԴ մեքենաների արտահանման արգելքին, ապա Արմեն Քթոյանը համոզմամբ` դա լուրջ ազդեցություն չի ունենա ՀՀ տնտեսության վրա։
Նշենք, որ Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ավտոմեքենաները Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։
«ՀՀ–ն մեքենա արտադրող երկիր չէ, և այստեղ խոսքը երկրոդային` վերավաճառքի շուկային է վերաբերում։ Ընդ որում,վերավաճառքի հնարավորություններն արդեն իսկ էականորեն սահմանափակվել են, ու այդ շուկան էլ չունի այն նույն ակտիվությունը, ինչ ուներ մեկ կամ կես տարի առաջ»,– նկատեց Քթոյանը։
Նրա խոսքով` Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև նրան, որ մյուս ապրանքախմբերի մասով ևս կլինեն նման սահմանափակումներ, քանի որ Եվրոպան բավականին մեծ խանդով է վերաբերվում նրան, որ ՀՀ–ն հանդես է գալիս որպես պատժամիջոցները շրջանցող երկիր։
Բացի այդ, Քթոյանի դիտարկումներով, մեքենաների առուվաճառքի բիզնեսն իր անկման փուլում է. շատերը կա՛մ դրանով այլևս չեն զբաղվում, կա՛մ շատ փոքր ծավալներ են դրանք կազմում։
ՀՀ–ն միացավ ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգին
Հիշեցնենք` վերջին երկու տարում Հայաստանից մի քանի տասնյակ հազար մեքենա է դուրս բերվել, որոշ տվյալներով՝ մինչև 100 հազար, ընդ որում՝ գրեթե բոլոր մեքենաները եղել են 2 և ավելի լիտր ծավալով շարժիչներով։ Արգելքի հետևանքով վերարտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն, ենթադրվում է, որ կրճատումը կկազմի մինչև 80 տոկոս։
Լրահոս
0