https://arm.sputniknews.ru/20230822/erevany-mijazgajin-gvortsynkerneric-aknkalum-e-gvortsvoghutjunner-mirzvojany-haja-lahbibin-64703795.html
Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ. Միրզոյանը` Հաջա Լահբիբին
Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ. Միրզոյանը` Հաջա Լահբիբին
Sputnik Արմենիա
Սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T12:55+0400
2023-08-22T12:55+0400
2023-08-22T15:24+0400
արարատ միրզոյան
բելգիա
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
հաջա լահբիբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64700856_0:0:1600:901_1920x0_80_0_0_bc78d4cfd81da86db8c81cfc11b6e178.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բաքուն մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված` Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին։ Այս մասին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա շեշտեց, որ Բաքուն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, բացառություն չի եղել գերիների վերադարձի և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու մասին կետը։ՀՀ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը, քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության շրջանակներում մեր համագործակցությանը վերաբերող հարցեր։Միրզոյանն ու Լահբիբին խոսել են նաև Հայաստան–Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին, անդրադարձել երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին` երկուստեք պատաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել, մասնավորապես, տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա ներուժը իրացնելու ուղղությամբ։Նա այս համատեքստում ողջունեց Բելգիայի կառավարության որոշումը` ՀՀ–ում Բելգիայի դեսպանություն բացելու վերաբերյալ։Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը։ Հատկապես հաշվի է առնվել Բելգիայի օրենսդիր մարմնի զգալի ուշադրությունը և Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող հարցերում համերաշխությունը։Հիշեցնենք, որ մինչ այս նրանք արդեն առանձնազրույց են ունեցել, ինչից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նշենք նաև, որ սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64700856_153:0:1568:1061_1920x0_80_0_0_84b680667a8b1771b9dea705230b66c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, բելգիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, հաջա լահբիբ
արարատ միրզոյան, բելգիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, հաջա լահբիբ
Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ. Միրզոյանը` Հաջա Լահբիբին
12:55 22.08.2023 (Թարմացված է: 15:24 22.08.2023) Սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բաքուն մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված` Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին։ Այս մասին Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Բաքուն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, բացառություն չի եղել գերիների վերադարձի և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու մասին կետը։
«Այսօր Բաքուն պատանդի կարգավիճակում պահում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության։ Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է գործողություններ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը փոխելու համար։ Մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը»,– նշեց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը, քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության շրջանակներում մեր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Միրզոյանն ու Լահբիբին խոսել են նաև Հայաստան–Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին, անդրադարձել երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին` երկուստեք պատաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել, մասնավորապես, տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա ներուժը իրացնելու ուղղությամբ։
«Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման, ժողովրդական արժեքների, ինչպես նաև 2 ժողովրդի միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը»,– նշեց Միրզոյանը։
Նա այս համատեքստում ողջունեց Բելգիայի կառավարության որոշումը` ՀՀ–ում Բելգիայի դեսպանություն բացելու վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը։ Հատկապես հաշվի է առնվել Բելգիայի օրենսդիր մարմնի զգալի ուշադրությունը և Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող հարցերում համերաշխությունը։
Հիշեցնենք, որ մինչ այս նրանք արդեն առանձնազրույց են ունեցել, ինչից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նշենք նաև, որ սա Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։