00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դավինչի» տուրիստական ընկերությունը զբոսաշրջիկներից ավելի քան 224 մլն դրամ է հափշտակել

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Բաժանորդագրվել
Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, իսկ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Դավինչի» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենին և տուր–մենեջերին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դավինչիի» հիմնադիր տնօրենը, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել հաճախորդների գումարները և գիտակցելով առկա ֆինանսական խնդիրների պատճառով նրանց հանգիստն արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է քաղաքացիների հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու և ֆինանսական գործարքներ իրականացնելու պարտականություն:
Նա տուր–մենեջերի հետ նախնական համաձայնությամբ, 2020թ. հունվարի 23-ից մինչև 2021թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տուրիստական գործակալության հանդեպ քաղաքացիների վստահությունից, 177 անձանց հանգիստը տարբեր երկրներում կազմակերպելու, ավիատոմսերի և հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար:
Տնօրենին և տուր–մենեջերին առաջադրվել է մեղադրանք խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք` «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը 2021թ–ի օգոստոսին դատարանի որոշմամբ կալանավորվել էր։
2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներ հայտնել էին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
2022թ. փետրվարին «Դավինչիի» գործով տուժած քաղաքացիների փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ահազանգել էր, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակած «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները նոր գործակալություն են բացել ու շարունակում են իրենց նույն գործունեությունը։
Լրահոս
0