https://arm.sputniknews.ru/20230822/belgiaji--ag-nakharar-haja-lahbiby-erevanum-e--na-arden-zhamanel-e-hh-agn-64697702.html
Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Երևանում է. նա արդեն ժամանել է ՀՀ ԱԳՆ
Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Երևանում է. նա արդեն ժամանել է ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբն արդեն Երևանում է։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T11:35+0400
2023-08-22T11:35+0400
2023-08-22T12:12+0400
բելգիա
հայաստան
նախարար
արարատ միրզոյան
հաջա լահբիբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64697656_0:8:2048:1160_1920x0_80_0_0_3ee0870a9a158aecec747da61a690cac.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբն արդեն Երևանում է։Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարն արդեն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:Այսօր ավելի վաղ Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարը այցելել էր Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։Երեկ հայտնի դարձավ, որ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը կայցելի Հայաստան:Նշենք, որ Հաջա Լահբիբի ընտանիքն Ալժիրից է, ինքը ծնվել է Բելգիայում։ Երկար տարիներ աշխատել է Բելգիայի ռադիոյում և հեռուստատեսությունում, եղել է Աֆղանստանում և Միջին Արևելքում հատուկ թղթակից։ 2021թ. նա այցելել է Ղրիմ` չնշելով, թե ինչպես է այնտեղ հասել։2022 թվականի հոկտեմբերի 7–ին Լահբիբը և երկու կին օրենսդիրներ խորհրդարանում կտրել էին իրենց մազերը՝ ի նշան համերաշխության Իրանում անցկացվող հակակառավարական ցույցերի, որոնք պայմանավորված էին կալանավորված 22–ամյա Մահսա Ամինիի մահով։ Բելգիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հուլիսից։
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64697656_176:0:1997:1366_1920x0_80_0_0_47dabb091ecbdd3e8ed2493e5a2c95b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգիա, հայաստան, նախարար, արարատ միրզոյան, հաջա լահբիբ
բելգիա, հայաստան, նախարար, արարատ միրզոյան, հաջա լահբիբ
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբն արդեն Երևանում է։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարն արդեն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Այսօր ավելի վաղ Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարը այցելել էր Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեկ
հայտնի դարձավ, որ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը կայցելի Հայաստան:
Նշենք, որ Հաջա Լահբիբի ընտանիքն Ալժիրից է, ինքը ծնվել է Բելգիայում։ Երկար տարիներ աշխատել է Բելգիայի ռադիոյում և հեռուստատեսությունում, եղել է Աֆղանստանում և Միջին Արևելքում հատուկ թղթակից։ 2021թ. նա այցելել է Ղրիմ` չնշելով, թե ինչպես է այնտեղ հասել։
2022 թվականի հոկտեմբերի 7–ին Լահբիբը և երկու կին օրենսդիրներ խորհրդարանում կտրել էին իրենց մազերը՝ ի նշան համերաշխության Իրանում անցկացվող հակակառավարական ցույցերի, որոնք պայմանավորված էին կալանավորված 22–ամյա Մահսա Ամինիի մահով։ Բելգիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հուլիսից։