00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկայունությունը ծառայելու է Արցախի հանձնմանը. Աբրահամյանը` ԼՂ–ում լարված իրավիճակի մասին

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ թեպետ լարվածությունը կա, սակայն վստահ է, որ ներքին խռովությունները մեծ բախումների չեն բերի։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Արցախի ներքաղաքական կյանքում ստեղծված վտանգավոր իրավիճակը հրահրվում է ՀՀ իշխանությունների կողմից, որի վերջնանպատակը ԼՂ վերջնական հանձնում է։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Վերջին երկու օրը խոսակցություններ են Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտի մասին։ Նախ` Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու վերաբերյալ խոսակցությունները, այնուհետև մի խումբ աշխարհազորայինների Արցախի խորհրդարան մտնելն ու նորընտիր ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանից հաշիվ պահանջելը (ըստ մամուլի՝ ուղղորդվում է ՀՀ իշխանությունների կողմից)։ Կարծիքներ են շրջանառվում նաև, որ այս լարվածությունը կարող է վերածվել ներքին բախումների, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի։
Աբրահամյան, սակայն, վստահ է, որ ներքին խռովությունները մեծ բախումների չեն կարող բերել, որովհետև Արցախում բավականին մեծ և ընդգծված գիտակցում կա տեղի ունեցածի վերաբերյալ։
«Արցախում հստակ են այն ուժերը և դեմքերը, որոնք իրենց գործունեությամբ ծառայում են ՀՀ իշխանությունների հռչակած այդ մոտեցմանը` Արցախի հանձնմանը, և կարծում եմ ամեն ինչ արվելու է դա կանխելու համար։ Այլ բան է, որ այս լարվածությունը բնականաբար չի բխում Արցախի շահերից, որովհետև կան շատ ավելի կարևոր առաջնահերթ խնդիրներ կարգավորելու, բայց ՀՀ իշխանությունների կողմից հրահրվող այս քաոսը բնականաբար թույլ չի տալիս գլխավոր հարցերի վրա կենտրոնանալ և գնալ դրանց հանգուցալուծմանը»,-նշեց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` Արցախում ստեղծված վտանգավոր իրավիճակի ակունքները սկսվում էն ՀՀ իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից։ Եվ ՀՀ ղեկավարությունը փորձում է իր միտքը կիսող իշխանություն և ընդդիմություն ձևավորել Արցախում, որպեսզի հնարավոր լինի իրենց այդ հռչակած մոտեցումը կյանքի կոչել։
Նույն ՀՀ իշխանությունը և նաև Ադրբեջանի իշխանությունը, սակայն, չէին հաշվարկել, որ Արցախը կարող է այդքան դիմադրել
«Այն պայմանները, որում ապրում են արցախցիները, բավականին ծանր է։ Եվ սպասումը եղել է, որ Արցախ ժամանակից շուտ կընկնի։ Հիմա ՀՀ իշխանությունները տեսնելով, որ իրավիճակը մի փոքր այլ է Արցախի դիմադրության շնորհիվ, փորձում են այդ դիմադրությունը կոտրել` քաոս հրահրելով և թիրախավորելով այն պետական կառույցները, որոնք դիմադրում են հանձնման գործընթացին»,–նշեց մեր զրուցակիցը։
Դարձե՛ք իմ երեխաների ձայնը. աշխարհին կոչով դիմած արցախցի կինը զույգ աղջիկ է ունեցել
Այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է եղել հրաժարականի, Աբրահամյանը չի բացառում։ Նա էլ կարծում է, որ այդ մտքից Հարությունյանին հետ են պահել, քանի որ հրաժարականը այս փուլում մազից կախված Արցախի համար կարող է վտանգավոր լինել և ծանր գործընթացների հանգեցնել։
Նրա մոտ կասկածներ կան, որ իշխանություններին Հարությունյանը անհրաժեշտ է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պրոցեսն ավարտելու համար, իսկ վերջինս չի ցանկանում այդ գործընթացում որևէ դեր ստանձնել` հասկանալով, որ դա մեծ խարան է։
Աբրահամյանի դիտարկմամբ, Արցախում բարիկադների մի կողմում մարդիկ են, ովքեր գիտակցաբար կամ չգիտակցելով ՀՀ իշխանությունների սցենարի մաս են կազմում և նրանց խաղի կանոններով են առաջնորդվում և կան ուժեր (որոնք բավականին շատ են) դիմադրում են փաշինյանական ռեժիմի` Արցախը հանձնելուն այդ պրոցեսին։
«Բոլոր պրոցեսները միմյանց հետ փոխկապակցված են։ Անկայունությունը այս պահին ծառայելու է Արցախի հանձնման գործընթացին, նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը իրենց բոլոր հնարավորություններն օգտագործում են քաղաքական դերակատարների հետ, բոլոր այն անձանց հետ, ովքեր որևէ հնարավորություն ունեն, կանխելու համար վտանգավոր գործընթացները»,–հավելեց նա։
Հավելենք, որ Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը կոչ է արել ցուցաբերել զգոնություն և զսպվածություն։
«Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը»:
Նա հայտարարել է՝ բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին ու հավելել, որ պատրաստ է բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից Արցախը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:
Նշենք, որ վերջին օրերին Արցախում բացի հումանիտար աղետից, լարվել է նաև ներքաղաքական դրությունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, թե նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկացել է հրաժարական տալ: Ավելի ուշ պարզվեց, որ վերջինս նման որոշում չի կայացրել։ Նա հայտարարել էր, որ իր հրաժարականի դեպքում թիրախավորվելու է պետականությունը։
Ներքաղաքական լարվածության ֆոնին օգոստոսի 21-ին զինվորական համազգեստով մարդիկ ներխուժել էին Արցախի ազգային ժողով։ Պարզվել է, որ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանն է իր զինակիցների հետ ներխուժել Արցախի խորհրդարան և հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար:
Լրահոս
0