https://arm.sputniknews.ru/20230822/17-amja-eleny-ogtagvortsvel-e-qarvozchaqaghaqakan-manipuljativ-npataknervov-arcakhi-mip-64735707.html
17-ամյա Էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
17-ամյա Էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Sputnik Արմենիա
Գեղամ Ստեփանյանը պահանջում է դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T18:21+0400
2023-08-22T18:21+0400
2023-08-22T22:31+0400
արցախ
գեղամ ստեփանյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
լաչինի միջանցք
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63639167_0:464:720:869_1920x0_80_0_0_7022d07ab942a72ae9479dfd885f1174.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ կեղծ պնդումները առաջ մղելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր սոցցանցերում տարածված տեսանյութին, որտեղ 17-ամյա Էլեն Առստամյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին։Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին Արցախից Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀ բուհերում սովորող ուսանողներ։ Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է 17– ամյա Էլեն Առստամյանի հարցազրույցը։Գեղամ Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել է նրա հոգեբանական իրավիճակի և ապրումների մասին։Արցախի ՄԻՊԸ պահանջում է զերծ մնալ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63639167_0:411:720:951_1920x0_80_0_0_73d6c12dac7e622213b434038915d783.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գեղամ ստեփանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, լաչինի միջանցք, շրջափակում
արցախ, գեղամ ստեփանյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, լաչինի միջանցք, շրջափակում
17-ամյա Էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
18:21 22.08.2023 (Թարմացված է: 22:31 22.08.2023) Գեղամ Ստեփանյանը պահանջում է դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ կեղծ պնդումները առաջ մղելու համար։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր սոցցանցերում տարածված տեսանյութին, որտեղ 17-ամյա Էլեն Առստամյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին։
Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին Արցախից
Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀ բուհերում սովորող ուսանողներ։ Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է 17– ամյա Էլեն Առստամյանի հարցազրույցը։
Գեղամ Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել է նրա հոգեբանական իրավիճակի և ապրումների մասին։
«Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը»,– գրել է նա։
Արցախի ՄԻՊԸ պահանջում է զերծ մնալ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 16-ին
Նյու Յորքում կայացավ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ հորդորեցին Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։