https://arm.sputniknews.ru/20230821/tsarukjan-yntaniqi-pastabannery-tsanvotanum-en-gvortsi-veraberjal-njuterin-tvonvojan-64663397.html
Ծառուկյան ընտանիքի փաստաբանները ծանոթանում են գործի վերաբերյալ նյութերին. Տոնոյան
Ծառուկյան ընտանիքի փաստաբանները ծանոթանում են գործի վերաբերյալ նյութերին. Տոնոյան
Sputnik Արմենիա
Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ հարկ եղած դեպքում կներգրավեն արտերկրից հրավիրված իրավաբաններ։ 21.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-21T14:19+0400
2023-08-21T14:19+0400
2023-08-21T14:24+0400
գագիկ ծառուկյան
հհ դատախազություն
ապօրինի
գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961496_0:57:1601:957_1920x0_80_0_0_541e7bb44fd3be6b5609ff0ae74375cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս պահին ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով այսօր հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։«Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները»,– գրել է նա։Իվետա Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ եթե հարկ լինի կներգրավեն նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ։Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին նաև մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961496_37:0:1460:1067_1920x0_80_0_0_2ff09c520feed58943834e249b86045e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, հհ դատախազություն, ապօրինի, գույք
գագիկ ծառուկյան, հհ դատախազություն, ապօրինի, գույք
Ծառուկյան ընտանիքի փաստաբանները ծանոթանում են գործի վերաբերյալ նյութերին. Տոնոյան
14:19 21.08.2023 (Թարմացված է: 14:24 21.08.2023) Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ հարկ եղած դեպքում կներգրավեն արտերկրից հրավիրված իրավաբաններ։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս պահին ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով այսօր հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Մասնավորապես` դատախազություն են հրավիրվել Գագիկ Ծառուկյանը, նրա կինը` Ջավահիր Ծառուկյանը, մայրն ու հայրը` Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, որդիները` Հովհաննես և Նվեր Ծառուկյաններն ու վերջինիս կինը` Արփի Ավետիսյանը։
«Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները»,– գրել է նա։
Իվետա Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ եթե հարկ լինի կներգրավեն նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին նաև մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը։