00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի խաղաղապահներն ապահովագրված չեն. ինչ դասեր կարող է տալ Կիպրոսը Լեռնային Ղարաբաղին

© Photo : Screenshot / SigmaliveԿիպրոսում թուրքերի հարձակումը ՄԱԿ խաղաղապահների վրա
Կիպրոսում թուրքերի հարձակումը ՄԱԿ խաղաղապահների վրա - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Կիպրոսում թուրքերի հարձակումը ՄԱԿ խաղաղապահների վրա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կիպրոսում տեղի ունեցածը միջադեպն առաջինը չէ պատմության մեջ, որ ցույց է տալիս, թե ինչպես միջազգային խաղաղապահ առաքելություններն իրենք կարող են անպաշտպան լինել ագրեսորի առջև:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Կիպրոսում վերջերս տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, թե իրականում որքան խոցելի են խաղաղապահ առաքելությունները, այդ թվում ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող առաքելությունները: Հետևաբար, ԼՂ–ում միջազգային խաղաղապահների ներգրավման անհրաժեշտության, կամ ինչ-որ միջազգային մեխանիզմների կիրառման մասին ՀՀ իշխանությունների խոսակցությունները կտրված են իրականությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ ասաց քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։
Նշենք, որ օգոստոսի 18-ին Կիպրոսի թուրքերը սադրանք էին իրականացրել՝ բուլդոզերով հրելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաները։ Միջադեպը տեղի էր ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի խաղաղապահները խոչընդոտել են տարածքում չարտոնված շինարարական աշխատանքներին:
Փորձագետի խոսքով` Կիպորսում տեղի ունեցածն առաջին դեպքը չէ պատմության մեջ, որ ցույց է տալիս, թե ինչպես միջազգային խաղաղապահ առաքելություններն իրենք կարող են անպաշտպան լինել ագրեսորի առջև:
«1974 թվականից ՄԱԿ ԱԽ ընդունված բանաձևի հիման վրա Իսրայել–Սիրիա սահմանին գտնվող խաղաղապահների առաքելությունը փաստացի կասեցվել էր 2012–2013 թվականներին, երբ Սիրիայի հարավային շրջանները գրավվեցին տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից։ Տասնյակ խաղաղապահների, մասնավորապես Ֆիջիից, ահաբեկիչները գերեվարել էին։ Շատ երկրներ այն ժամանակ Սիրիայից հետ կանչեցին իրենց զորախմբերը։ 2013 թվականին 100 տոկոսով այնտեղ չկար ՄԱԿ–ի բանաձևի հիման վրա գործող որևէ խաղաղապահ»,-հիշեցրեց Մելքոնյանը։
Խաղաղապահ առաքելությունը Սիրիա վերադարձավ միայն 2018 թվականին, երբ նրանց պարեկության գոտին կրկին հայտնվեց Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ընդ որում, խաղաղապահները վերադարձան ռուսական ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։
Մելքոնյանը համոզված է, որ ոչ մի միջազգային առաքելություն չի կարող խանգարել ագրեսորին, եթե չկան հակազդելու այլ, ավելի արդյունավետ մեթոդներ: Եվ հատկանշական է, որ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ կիպրոսցի թուրքերի սադրանքը դատապարտած ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն շտապում ինչ-որ սահմանափակումներ մտցնել միջադեպը հրահրողների նկատմամբ։
Սա նաև արդիական է Լեռնային Ղարաբաղի համար։
«Ադրբեջանի գլխավոր նպատակն Արցախը գրավելն է, Սյունիքը, ընդհանուր Հայաստանը։ Եվ ով էլ այնտեղ տեղակայվի` լինեն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի խաղաղապահներ, թե մեկ ուրիշը, հենց Բաքուն անպատժելիություն զգա, նոր ագրեսիա կսանձազերծի։ Հիշենք, թե ինչպես անցած շաբաթ ադրբեջանական զինված ուժերը կրակ բացեցին ԵՄ դիտորդների ուղղությամբ, և չնայած հերքում էին այնքան, մինչև հայկական կողմը վիդեոփաստեր չհրապարակեց», - նշեց մեր զրուցակիցը։
Մելքոնյանն ապարդյուն է համարում Հայաստանի ղեկավարության փորձերը ՝ այլ սուբյեկտներին, կազմակերպություններին և կոնտինգենտներին պատվիրակել երկրի անվտանգության ապահովման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության խնդիրները։ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները, շարունակում է շրջափակել Լաչինի միջանցքը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականություն և սողացող ագրեսիա Հայաստանի նկատմամբ՝ չհանդիպելով որևէ միջազգային հակազդեցության՝ պատժամիջոցների կամ ճնշման այլ միջոցների տեսքով։
Մելքոնյանի կարծիքով` միջազգային ուրվական երաշխիքներին անվերջ և ապարդյուն դիմելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները կարող էին օգտագործել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, շրջափակումը և այլն, որպես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ հանձնելու գործընթացը սառեցնելու առիթ:
Նա հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը ժամանակին համընկել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների հետ։ Երևանն, ըստ էության, Բաքվին օժտել է միջանցքով երթևեկությունը փակելու իրավական հիմքերով։
Իսկ եթե Հայաստանը սկսի պնդել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սառեցնելու ռուսական նախնական տարբերակը, ապա շանս կա ինչ-որ կերպ բանակցությունները վերադարձնել հայկական կողմի համար շահավետ դիրք։
ՀՀ–ն դատապարտում է Կիպրոսում ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերի վրա հարձակումը
Լրահոս
0