https://arm.sputniknews.ru/20230821/inch-vitshakum-en-gjumrierevan-tshanaparhin-teghi-unecats-vtaric-tuzhatsnery-64657100.html
Ի՞նչ վիճակում են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները
Ի՞նչ վիճակում են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները
Sputnik Արմենիա
Բոլոր տուժածները բուժումը դեռևս շարունակում են հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում, տարբեր բաժանմունքներում։ 21.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-21T11:10+0400
2023-08-21T11:10+0400
2023-08-21T11:10+0400
լանջիկ
ավտովթար
տուժածներ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են ծանր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
լանջիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լանջիկ, ավտովթար, տուժածներ, հիվանդանոց
լանջիկ, ավտովթար, տուժածներ, հիվանդանոց
Ի՞նչ վիճակում են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները
Բոլոր տուժածները բուժումը դեռևս շարունակում են հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում, տարբեր բաժանմունքներում։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են ծանր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:
Հիշեցնենք`
օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։