https://arm.sputniknews.ru/20230821/erevany-tavshja-sezvonin-rusastancineri-shrjanum-amenataratsvats-ughghutjunneric-e-dardzel-64659028.html
Երևանը թավշյա սեզոնին ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից է դարձել
Երևանը թավշյա սեզոնին ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից է դարձել
Sputnik Արմենիա
Աշնանը ռուսները նախընտրում են հանգստանալ նաև Հռոմում, Ստամբուլում։ 21.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-21T12:05+0400
2023-08-21T12:05+0400
2023-08-21T12:05+0400
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
ռուսաստան
թուրքիա
ստամբուլ
երևան
հռոմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63349710_0:41:1600:942_1920x0_80_0_0_6ed7b649f369595e8a6681310b74a9bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թավշյա սեզոնին ռուսաստանցիները հանգստի մեկնելու համար առավել շատ նախընտրում են Երևանը, Հռոմը և Ստամբուլը։ Տեղեկությունը հաղորդում է gazeta.ru–ն` վկայակոչելով OneTwoTrip–ի վերլուծաբանների ուսումնասիրությունը։Նախընտրելի ուղղությունների ցանկում Երևանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել, արտասահմանյան բոլոր ամրագրումների 4.3 %-ն է կատարվել հենց այս ուղղությամբ։ ՀՀ մայրաքաղաքն այս տարի 34.4 %-ով ավելի պահանջնված է դարձել։ Ցուցակի առաջին քաղաքը Ստամբուլն է, որին բաժին է ընկել այդ ամրագրումների 8.9 %-ը, սակայն տարվա ընթացքում 3.3 %-ով պահանջվածությունը նվազել է։ Առաջատարների եռյակը եզրափակում է Հռոմը (3.5 %), որտեղ հյուրանոցների պահանջարկը 2022 թվականի համեմատ աճել է 43.5 %-ով։Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ` Ռիմինիում կացարանների պահանջարկն ամենաշատն է աճել. իտալական զբոսաշրջային այս քաղաքում ամրագրումների թիվն ավելացել է 9.7 անգամ։Աճել է նաև Սեուլի, Աթենքի, Բուդապեշտի, Մադրիդի հյուրանոցների նկատմամբ հետաքրքրությունը։ Երկու անգամ ավելի շատ անհատական պատվերներ են ձևակերպվել Աբու Դաբիում, Բաթումում, Բելգրադում և Բաքվում, իսկ Բանգկոկում սկսել են 80,0%-ով ավելի հաճախ ամրագրել հյուրանոցներ:
թուրքիա
ստամբուլ
երևան
հռոմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63349710_103:0:1527:1068_1920x0_80_0_0_fbb42a31ee6442fdf7531a7bcf631335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուսաստան, թուրքիա, ստամբուլ, երևան, հռոմ
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուսաստան, թուրքիա, ստամբուլ, երևան, հռոմ
Երևանը թավշյա սեզոնին ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից է դարձել
Աշնանը ռուսները նախընտրում են հանգստանալ նաև Հռոմում, Ստամբուլում։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Թավշյա սեզոնին ռուսաստանցիները հանգստի մեկնելու համար առավել շատ նախընտրում են Երևանը, Հռոմը և Ստամբուլը։ Տեղեկությունը հաղորդում է
gazeta.ru–ն` վկայակոչելով OneTwoTrip–ի վերլուծաբանների ուսումնասիրությունը։
Նախընտրելի ուղղությունների ցանկում Երևանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել, արտասահմանյան բոլոր ամրագրումների 4.3 %-ն է կատարվել հենց այս ուղղությամբ։ ՀՀ մայրաքաղաքն այս տարի 34.4 %-ով ավելի պահանջնված է դարձել։ Ցուցակի առաջին քաղաքը Ստամբուլն է, որին բաժին է ընկել այդ ամրագրումների 8.9 %-ը, սակայն տարվա ընթացքում 3.3 %-ով պահանջվածությունը նվազել է։ Առաջատարների եռյակը եզրափակում է Հռոմը (3.5 %), որտեղ հյուրանոցների պահանջարկը 2022 թվականի համեմատ աճել է 43.5 %-ով։
Թոփ–10–ում են նաև Փարիզը (մասնաբաժինը կազմում է 3.1 %, պահանջարկն աճել է 63.2 %-ով), Ռիմինին (2.9 %, պահանջարկն աճել է մոտ 10 անգամ), Դուբայը (2.1 %, -7.4%), Անթալիան (2.1 %, -36.4 %), Բանգկոկը (1.9 %, + 80.0 %), Բուդապեշտը (1.7 %, շուրջ 3 անգամ աճել է պահանջարկը) և Միլանը (1.6 %, -30.4 %)։
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ` Ռիմինիում կացարանների պահանջարկն ամենաշատն է աճել. իտալական զբոսաշրջային այս քաղաքում ամրագրումների թիվն ավելացել է 9.7 անգամ։
Աճել է նաև Սեուլի, Աթենքի, Բուդապեշտի, Մադրիդի հյուրանոցների նկատմամբ հետաքրքրությունը։ Երկու անգամ ավելի շատ անհատական պատվերներ են ձևակերպվել Աբու Դաբիում, Բաթումում, Բելգրադում և Բաքվում, իսկ Բանգկոկում սկսել են 80,0%-ով ավելի հաճախ ամրագրել հյուրանոցներ: