https://arm.sputniknews.ru/20230821/ashkharhum-20-mln-ic-aveli-kin-futbvolist-ka-futbvoli-kananc-aan-avartvec-64679614.html
Աշխարհում 20 մլն-ից ավելի կին ֆուտբոլիստ կա. ֆուտբոլի կանանց ԱԱ–ն ավարտվեց
Աշխարհում 20 մլն-ից ավելի կին ֆուտբոլիստ կա. ֆուտբոլի կանանց ԱԱ–ն ավարտվեց
Sputnik Արմենիա
Կիրակի օրն իսպանուհիները հաղթեցին անգլուհիներին և դարձան ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ 21.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-21T21:29+0400
2023-08-21T21:29+0400
2023-08-21T21:29+0400
5 րոպե դուլյանի հետ
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/15/64679412_0:0:1600:901_1920x0_80_0_0_d9daa04bf239255abc99f72b4355827a.jpg
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտվեց. կանանց հաղթարշավը շարունակվում է
Sputnik Արմենիա
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտվեց. կանանց հաղթարշավը շարունակվում է
Չգիտեմ` արդյոք դեր խաղա՞ց այն հանգամանքը, որ եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Ավստրալիա էր ժամանել Իսպանիայի թագուհի Լետիցիան, այնինչ, բրիտանական թագավորական ընտանիքից ոչ ոք չէր բարեհաճել գալ։ Համենայնդեպս մամուլը խստորեն քննադատեց արքայազն Ուիլյամին և նրա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին. ախր, Ավստրալիան այն երկիրն է, որի ղեկավարը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի միապետն է։Բոլոր դեպքում մասնագետները փաստում են, որ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքներում անցկացրած այս առաջնությունը մեծապես նպաստեց կանանց ֆուտբոլի զարգացմանն ու ժողովրդականությանը։ Իսկապես, կիրակնօրյա եզրափակիչ խաղին ներկա էր 80 հազար մարդ։ Որոշ երկրներում խաղերին հետևում էր հեռուստադիտողների գրեթե կեսը՝ նույնիսկ տղամարդկանց առաջնություններում է նման ցուցանիշը հազվադեպ։ Ուզում էի ասել, որ մենք՝ տղամարդիկս, դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտենք գեղեցիկ սեռին հասնելու համար, բայց ախր, բոլորը գիտեն, որ իրականում կանանց ֆուտբոլը անհամեմատ ավելի նվազ ուշադրության է արժանանում, և ամենատարածված արտահայտությունը սա է. «Աղջկե՛րք, այ ձեր ցավը տանեմ, երկու ժամ շարունակ գնդակ գլորելու փոխարեն գնացեք բորշչ եփեք»։Խոստովանենք՝ գրեթե նույնն է վերաբերմունքը կանանց ֆուտբոլի նկատմամբ նաև մեզ մոտ՝ Հայաստանում։ Այնինչ, Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում իրավիճակը բոլորովին այլ է։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Մի քանի տարի առաջ ամերիկյան ընկերությունները որոշեցին տեսահոլովակ նկարահանել ֆուտբոլը գովազդելու համար։ Բրիտանացի հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը տվեց տեսաերիզում նկարահանվելու իր համաձայնությունը։ Բայց ի վերջո հեղինակներն ընտրեցին լեգենդար կին ֆուտբոլիստ Միա Հեմին, որն ազգային հավաքականի կազմում խփել էր 158 գոլ։ Բրիտանացի ֆուտբոլիստից ներողություն խնդրեցին և բացատրեցին. «Ախր, Դեյվիդ Բեքհեմին Ամերիկայում գրեթե ոչ ոք չի ճանաչում, իսկ Միա Հեմին գիտեն բոլորը։ Եվ հետո՝ այդ կինը երկու անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել, երկու անգամ էլ շահել է աշխարհի առաջնությունը։ Դուք այդքան տիտղոսներ ունե՞ք»։Քանի կանանց անեծքներին չեմ արժանացել, ասեմ նաև, որ կինը, ըստ մասնագետների, ավելի դիմացկուն է։ Ճիշտ է, խաղադաշտում կինը կարող է շատ ավելի հաճախ արտասվել, քան տղամարդը, որի աչքին սովորաբար արցունքներ են հայտնվում ցավալի պարտությունից հետո, սակայն կինը որոշ տղամարդ խաղացողների նման սիմուլյանտ չէ, առանց պատճառի երբեք խոտին ցուցադրաբար չի գալարվի։ Ընդհակառակը, ցավն անտեսելով` վեր կկենա ու կշարունակի խաղալ, միգուցե նաև ապացուցելու համար, որ մենք իզուր ենք տեղի ու անտեղի թույլ սեռի ներկայացուցիչ անվանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։Այս առիթով էլ մի դրվագ պատմեմ։ Մի քանի տարի առաջ տարօրինակ բան կատարվեց Խորվաթիայի Վակովաց քաղաքում։ Տեղի տղամարդկանց ֆուտբոլի թիմի բոլոր խաղերի տոմսերը սկսեցին վաճառվել կայծակնային արագությամբ։ Ավելին, տրիբունաները լեփ-լեցուն էին նույնիսկ թիմի մարզումների ժամանակ։ Այո՛, շատ ճիշտ գուշակեցիք պատճառը. ակումբի ղեկավարությունը որոշեց թիմի գլխավոր մարզիչ նշանակել սպորտսմենուհի, նախկին հայտնի մոդել Տիխանա Նեմչիչին։ Երկրպագուներն ամեն խաղից առաջ Ադրիատիկայի թիվ մեկ գեղեցկուհուն ծաղիկներ էին նվիրում, իսկ ֆուտբոլիստները հակառակորդի դարպասը գրավելուց հետո ոչ թե միմյանց հետ էին ողջագուրվում, այլ վազում էին դեպի փոխարինողների նստարանը և համբուրում մարզչին։ Երևի հասկացաք, թե ինչու կտրուկ աճեց խփած գոլերի քանակը։Ասում են՝ շուտով կանայք կկարողանան խաղալ նույնիսկ տղամարդկանց թիմերում։ Համենայնդեպս, առայժմ նրան փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Ուղիղ 10 տարի առաջ մեքսիկական «Սելայան» պայմանագիր կնքեց հայտնի կին ֆուտբոլիստ Մարիբել Դոմինգեսի հետ, որը կանանց ազգային հավաքականում անցկացրած 43 խաղերում 42 գնդակ էր խփել, բայց ի վերջո ՖԻՖԱ-ն թույլ չտվեց։ Հայաստանի մասին ընդհանրապես լռում եմ։ Մի քանի շաբաթ առաջ մեր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այն օրենքը, ըստ որի, 18-ից 27 տարեկան կանայք կարող են դիմել բանակում ծառայելու համար։ Բայց թող փորձի այդ նույն կինը դիմել «Փյունիկում» կամ «Ալաշկերտում» խաղալու համար։ Լավագույն դեպքում բորշչի մասին կհիշեցնեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/15/64679412_140:0:1563:1067_1920x0_80_0_0_f021af2857400721cc4f07e84208b57e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, կին, аудио
5 րոպե դուլյանի հետ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, կին, аудио
Աշխարհում 20 մլն-ից ավելի կին ֆուտբոլիստ կա. ֆուտբոլի կանանց ԱԱ–ն ավարտվեց
Կիրակի օրն իսպանուհիները հաղթեցին անգլուհիներին և դարձան ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։
Չգիտեմ` արդյոք դեր խաղա՞ց այն հանգամանքը, որ եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Ավստրալիա էր ժամանել Իսպանիայի թագուհի Լետիցիան, այնինչ, բրիտանական թագավորական ընտանիքից ոչ ոք չէր բարեհաճել գալ։ Համենայնդեպս մամուլը խստորեն քննադատեց արքայազն Ուիլյամին և նրա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին. ախր, Ավստրալիան այն երկիրն է, որի ղեկավարը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի միապետն է։
Բոլոր դեպքում մասնագետները փաստում են, որ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքներում անցկացրած այս առաջնությունը մեծապես նպաստեց կանանց ֆուտբոլի զարգացմանն ու ժողովրդականությանը։ Իսկապես, կիրակնօրյա եզրափակիչ խաղին ներկա էր 80 հազար մարդ։ Որոշ երկրներում խաղերին հետևում էր հեռուստադիտողների գրեթե կեսը՝ նույնիսկ տղամարդկանց առաջնություններում է նման ցուցանիշը հազվադեպ։ Ուզում էի ասել, որ մենք՝ տղամարդիկս, դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտենք գեղեցիկ սեռին հասնելու համար, բայց ախր, բոլորը գիտեն, որ իրականում կանանց ֆուտբոլը անհամեմատ ավելի նվազ ուշադրության է արժանանում, և ամենատարածված արտահայտությունը սա է. «Աղջկե՛րք, այ ձեր ցավը տանեմ, երկու ժամ շարունակ գնդակ գլորելու փոխարեն գնացեք բորշչ եփեք»։
Խոստովանենք՝ գրեթե նույնն է վերաբերմունքը կանանց ֆուտբոլի նկատմամբ նաև մեզ մոտ՝ Հայաստանում։ Այնինչ, Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում իրավիճակը բոլորովին այլ է։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Մի քանի տարի առաջ ամերիկյան ընկերությունները որոշեցին տեսահոլովակ նկարահանել ֆուտբոլը գովազդելու համար։ Բրիտանացի հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը տվեց տեսաերիզում նկարահանվելու իր համաձայնությունը։ Բայց ի վերջո հեղինակներն ընտրեցին լեգենդար կին ֆուտբոլիստ Միա Հեմին, որն ազգային հավաքականի կազմում խփել էր 158 գոլ։ Բրիտանացի ֆուտբոլիստից ներողություն խնդրեցին և բացատրեցին. «Ախր, Դեյվիդ Բեքհեմին Ամերիկայում գրեթե ոչ ոք չի ճանաչում, իսկ Միա Հեմին գիտեն բոլորը։ Եվ հետո՝ այդ կինը երկու անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել, երկու անգամ էլ շահել է աշխարհի առաջնությունը։ Դուք այդքան տիտղոսներ ունե՞ք»։
Թվում է, թե կանայք առանձնապես չեն էլ ձգտում ֆուտբոլ խաղալ։ Իրականում գիտե՞ք, թե քանի կին ֆուտբոլիստ կա աշխարհում։ Չեք հավատա, բայց նրանց թիվն անցնում է 20 միլիոնից։ Ճիշտ է, մասնագետները պնդում են, թե խաղադաշտում կանայք տղամարդկանցից էապես տարբերվում են։ Գիտեմ, հիմա շատերը ինձ կնատյացության մեջ կմեղադրեն, բայց կանայք տղամարդկանցից ավելի դաժան են։ Կրկնեմ, ես պարզապես վկայակոչում եմ լուրջ մասնագետներին, որոնք ասում են՝ եթե երկու տղամարդիկ կռվում են փողոցում, և նրանցից մեկը գետնին է ընկնում, կամ քթից սկսում է արյուն գալ, մյուսը սովորաբար կանգ է առնում, էլ չի շարունակում։ Իսկ կինը նման իրավիճակում շարունակում է։
Քանի կանանց անեծքներին չեմ արժանացել, ասեմ նաև, որ կինը, ըստ մասնագետների, ավելի դիմացկուն է։ Ճիշտ է, խաղադաշտում կինը կարող է շատ ավելի հաճախ արտասվել, քան տղամարդը, որի աչքին սովորաբար արցունքներ են հայտնվում ցավալի պարտությունից հետո, սակայն կինը որոշ տղամարդ խաղացողների նման սիմուլյանտ չէ, առանց պատճառի երբեք խոտին ցուցադրաբար չի գալարվի։ Ընդհակառակը, ցավն անտեսելով` վեր կկենա ու կշարունակի խաղալ, միգուցե նաև ապացուցելու համար, որ մենք իզուր ենք տեղի ու անտեղի թույլ սեռի ներկայացուցիչ անվանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
Այս առիթով էլ մի դրվագ պատմեմ։ Մի քանի տարի առաջ տարօրինակ բան կատարվեց Խորվաթիայի Վակովաց քաղաքում։ Տեղի տղամարդկանց ֆուտբոլի թիմի բոլոր խաղերի տոմսերը սկսեցին վաճառվել կայծակնային արագությամբ։ Ավելին, տրիբունաները լեփ-լեցուն էին նույնիսկ թիմի մարզումների ժամանակ։ Այո՛, շատ ճիշտ գուշակեցիք պատճառը. ակումբի ղեկավարությունը որոշեց թիմի գլխավոր մարզիչ նշանակել սպորտսմենուհի, նախկին հայտնի մոդել Տիխանա Նեմչիչին։ Երկրպագուներն ամեն խաղից առաջ Ադրիատիկայի թիվ մեկ գեղեցկուհուն ծաղիկներ էին նվիրում, իսկ ֆուտբոլիստները հակառակորդի դարպասը գրավելուց հետո ոչ թե միմյանց հետ էին ողջագուրվում, այլ վազում էին դեպի փոխարինողների նստարանը և համբուրում մարզչին։ Երևի հասկացաք, թե ինչու կտրուկ աճեց խփած գոլերի քանակը։
Ասում են՝ շուտով կանայք կկարողանան խաղալ նույնիսկ տղամարդկանց թիմերում։ Համենայնդեպս, առայժմ նրան փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Ուղիղ 10 տարի առաջ մեքսիկական «Սելայան» պայմանագիր կնքեց հայտնի կին ֆուտբոլիստ Մարիբել Դոմինգեսի հետ, որը կանանց ազգային հավաքականում անցկացրած 43 խաղերում 42 գնդակ էր խփել, բայց ի վերջո ՖԻՖԱ-ն թույլ չտվեց։ Հայաստանի մասին ընդհանրապես լռում եմ։ Մի քանի շաբաթ առաջ մեր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այն օրենքը, ըստ որի, 18-ից 27 տարեկան կանայք կարող են դիմել բանակում ծառայելու համար։ Բայց թող փորձի այդ նույն կինը դիմել «Փյունիկում» կամ «Ալաշկերտում» խաղալու համար։ Լավագույն դեպքում բորշչի մասին կհիշեցնեն։