https://arm.sputniknews.ru/20230821/arcakhum-haci-khndiry-srvel-e-tshnamin-chi-tvoghnum-cvoreny-havaqen-mip-ognakanyvitshaki-masin-64668931.html
Արցախում հացի խնդիրը սրվել է, թշնամին չի թողնում ցորենը հավաքեն. ՄԻՊ օգնականը`վիճակի մասին
Արցախում հացի խնդիրը սրվել է, թշնամին չի թողնում ցորենը հավաքեն. ՄԻՊ օգնականը`վիճակի մասին
Sputnik Արմենիա
Արցախում վերջին օրերին արդեն բոլոր սուպերմարկետները փակ են, վաճառքի համար այլևս ապրանք չկա։ 21.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-21T15:02+0400
2023-08-21T15:02+0400
2023-08-21T15:22+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
ցորեն
հացահատիկ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
խանութ
ճգնաժամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27574968_0:83:1600:983_1920x0_80_0_0_75d08f8c5331e1500cf9edb30ae0630a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամի պայմաններում բնակիչները փորձում են գոյատևել ով ինչպես կարողանում է։ Հացի խնդիրը հանրապետությունում շատ է սրվել, քանի որ գյուղացիները թշնամու կրակոցների պատճառով չեն կարողանում ցորենը հավաքել, ալյուրն էլ գնալով պակասում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։Նշենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է`տեղադրված է ապօրինի անցակետ։ Հունիսի 15-ից ի վեր էլ որևէ հումանիտար օգնություն չի մատակարարվել Արցախ` ադրբեջանական սահմանապահները թույլ չեն տալիս բեռները տեղափոխել Լաչինի միջանցքով։Նրա խոսքով` բարտերային տարբերակով ապրանքների փոխանակումն էլ դեռևս շարունակվում է. մեկը գրում է, որ իր մոտ ատամի մածուկ ունի ու շամպուն է անհրաժեշտ, մյուսն էլ`օճառ ունի, իրեն էլ հիգիենայի այլ պարագա է պետք։ Այդպես մեկը մյուսին օգնում է, իր մոտ եղածը տալիս է դրա կարիքն ավելի շատ ունեցողին։«Սուպերմարկետներն ամբողջությամբ փակ են, արդեն անիմաստ է դրանց բաց լինելը, միևնույնն է`ապրանք չկա։ Միայն փռերն են աշխատում, հիմա էլ` ոչ բոլորը, մեկ էլ դրսում, գյուղից բերված մթերք է վաճառվում, որը գյուղացու ձեռքից կարելի է գնել։ Բաց են նաև դեղատները։ Հիգիենայի պարագաներն էլ գրեթե ամբողջությամբ վերջացել են։ Դրա պակասը երբեմն փորձում ենք ժողովրդական միջոցներով լուծել, ատամի մածուկի վերջանալու դեպքում ողողումներ ենք անում կամ բարտերային տարբերակով փորձում ենք գտնել։ Զուգարանի թուղթն էլ է շատերի մոտ վերջացել է, ամաչում են ասել, բայց արդեն թերթեր կամ այլ թղթեր են օգտագործում»,– նշեց Արցախի ՄԻՊ–ի օգնականը։Ընդգծեց` արդեն ավելի քան 2 ամիս է` սարսափելի վիճակ է Արցախում, մինչև հունիսի 15-ը տեղափոխված բեռներից այլևս պաշար չի մնացել, ժողովուրդն էլ փորձում է ամեն ինչի համար ալտերնատիվ տարբերակներ գտնել, որպեսզի գոյատևի։Ձեթը ծխախոտի դիմաց, շաքարավազը` հացի. ինչպես է Արցախը դիմադրում հումանիտար ճգնաժամինՀիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27574968_90:0:1510:1065_1920x0_80_0_0_84f9744ea5d044a1f5c9f11a46966e96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, ցորեն, հացահատիկ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), խանութ, ճգնաժամ
արցախ, լեռնային ղարաբաղ, ցորեն, հացահատիկ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), խանութ, ճգնաժամ
Արցախում հացի խնդիրը սրվել է, թշնամին չի թողնում ցորենը հավաքեն. ՄԻՊ օգնականը`վիճակի մասին
15:02 21.08.2023 (Թարմացված է: 15:22 21.08.2023) Արցախում վերջին օրերին արդեն բոլոր սուպերմարկետները փակ են, վաճառքի համար այլևս ապրանք չկա։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամի պայմաններում բնակիչները փորձում են գոյատևել ով ինչպես կարողանում է։ Հացի խնդիրը հանրապետությունում շատ է սրվել, քանի որ գյուղացիները թշնամու կրակոցների պատճառով չեն կարողանում ցորենը հավաքել, ալյուրն էլ գնալով պակասում է։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։
Նշենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է`տեղադրված է ապօրինի անցակետ։ Հունիսի 15-ից ի վեր էլ որևէ հումանիտար օգնություն չի մատակարարվել Արցախ` ադրբեջանական սահմանապահները թույլ չեն տալիս բեռները տեղափոխել Լաչինի միջանցքով։
«Ալյուր ստանալու համար այս տարվա ցորենի բերքն են արդեն օգտագործում, իսկ Ադրբեջանն անընդհատ սադրում է, կրակում հենց այն դաշտերի ուղղությամբ, որտեղ բերքահավաք են փորձում իրականացնել։ Ամեն դեպքում, ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս շուտ ցորենը բերվի նշված վայր։ Ժամանակ է պետք, որպեսզի ցորենի հետ կապված գործընթացը կազմակերպվի։ Վերջին 2 օրը Ստեփանակերտի փռերի մեծամասնությունը չէր աշխատում, բայց պետք է, որ շուտով վերսկսվի»,– ասաց Ասատրյանը։
Նրա խոսքով` բարտերային տարբերակով ապրանքների փոխանակումն էլ դեռևս շարունակվում է. մեկը գրում է, որ իր մոտ ատամի մածուկ ունի ու շամպուն է անհրաժեշտ, մյուսն էլ`օճառ ունի, իրեն էլ հիգիենայի այլ պարագա է պետք։ Այդպես մեկը մյուսին օգնում է, իր մոտ եղածը տալիս է դրա կարիքն ավելի շատ ունեցողին։
«Սուպերմարկետներն ամբողջությամբ փակ են, արդեն անիմաստ է դրանց բաց լինելը, միևնույնն է`ապրանք չկա։ Միայն փռերն են աշխատում, հիմա էլ` ոչ բոլորը, մեկ էլ դրսում, գյուղից բերված մթերք է վաճառվում, որը գյուղացու ձեռքից կարելի է գնել։ Բաց են նաև դեղատները։ Հիգիենայի պարագաներն էլ գրեթե ամբողջությամբ վերջացել են։ Դրա պակասը երբեմն փորձում ենք ժողովրդական միջոցներով լուծել, ատամի մածուկի վերջանալու դեպքում ողողումներ ենք անում կամ բարտերային տարբերակով փորձում ենք գտնել։ Զուգարանի թուղթն էլ է շատերի մոտ վերջացել է, ամաչում են ասել, բայց արդեն թերթեր կամ այլ թղթեր են օգտագործում»,– նշեց Արցախի ՄԻՊ–ի օգնականը։
Ընդգծեց` արդեն ավելի քան 2 ամիս է` սարսափելի վիճակ է Արցախում, մինչև հունիսի 15-ը տեղափոխված բեռներից այլևս պաշար չի մնացել, ժողովուրդն էլ փորձում է ամեն ինչի համար ալտերնատիվ տարբերակներ գտնել, որպեսզի գոյատևի։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։