https://arm.sputniknews.ru/20230820/avartvecin-hamahajkakan-8-rd-khaghery-nakhagah-khachaturjany-mrcanakner-e-handznel-64643652.html
Ավարտվեցին Համահայկական 8-րդ խաղերը. նախագահ Խաչատուրյանը մրցանակներ հանձնեց
Ավարտվեցին Համահայկական 8-րդ խաղերը. նախագահ Խաչատուրյանը մրցանակներ հանձնեց
Sputnik Արմենիա
Ստեփանակերտի թիմը ճանաչվել է «Մարզական ոգի և արիություն» անվանակարգի հաղթող։ 20.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-20T12:15+0400
2023-08-20T12:15+0400
2023-08-20T12:19+0400
համահայկական խաղեր
հայաստան
սփյուռք
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/14/64642270_0:208:2000:1333_1920x0_80_0_0_bc1138fd5c01dc0ccfc2dd4d215b57ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մեր երկրի համար այս դժվարին օրերին Համահայկական խաղերը մեր ժողովրդի հավաքական կամքի ու ներուժի վկայությունն են նաև։ Համահայկական 8-րդ խաղերի փակման արարողության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա շեշտել է, որ այսպիսի միջոցառումներով մենք ամրանում ենք որպես պետություն, միաբանվում ու համախմբվում որպես ժողովուրդ, որ կարողանանք դիմագրավել մարտահրավերներին:«Բարդ ժամանակները պահանջում են անձնվիրություն, ջանք ու եռանդ՝ հաղթանակների ու հաջողությունների կերտման համար և համահայկական խաղերի անցկացումը այդ նվիրումի ու աշխատանքի արդյունքն է»,– նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ` փակման արարողության ժամանակ իր ելույթում շեշտել է Վահագն Խաչատուրյանը:Նախագահը նաև համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով և 25-ամյակի մեդալներով են պարգևատրվել մի շարք գործիչներ:Համահայկական խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից Հայաստան ժամանած թիմը, «Արդարացի խաղ» անվանակարգում հաղթել է Արգենտինայի Բուենոս Այրեսից ժամանած պատվիրակությունը, «Հայտնություն» անվանակարգում` Ղազախստանի թիմը, իսկ Ստեփանակերտի թիմը ճանաչվել է «Մարզական ոգի և արիություն» անվանակարգի հաղթող։ Լավագույն քաղաքներ են ճանաչվել են Լոնդոնն ու Արթիկը, իսկ համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին, բոլոր կազմակերպիչներին, կամավորներին ու մարզիկներին իրենց մասնակցության, աշխատանքի ու բարձր մակարդակով խաղերի անցկացման համար: Նա վստահություն է հայտնել, որ կրկնապատկված եռանդով աշխատանքը շարունակվելու է առաջիկա 4 տարիներին՝ Համահայկական 9-րդ ամառային խաղերի կազմակերպման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/14/64642270_95:0:1872:1333_1920x0_80_0_0_8a3e567e73a825c2b590b1a8b63fc143.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համահայկական խաղեր, հայաստան, սփյուռք, վահագն խաչատուրյան
համահայկական խաղեր, հայաստան, սփյուռք, վահագն խաչատուրյան
Ավարտվեցին Համահայկական 8-րդ խաղերը. նախագահ Խաչատուրյանը մրցանակներ հանձնեց
12:15 20.08.2023 (Թարմացված է: 12:19 20.08.2023) Ստեփանակերտի թիմը ճանաչվել է «Մարզական ոգի և արիություն» անվանակարգի հաղթող։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մեր երկրի համար այս դժվարին օրերին Համահայկական խաղերը մեր ժողովրդի հավաքական կամքի ու ներուժի վկայությունն են նաև։ Համահայկական 8-րդ խաղերի փակման արարողության ժամանակ
ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա շեշտել է, որ այսպիսի միջոցառումներով մենք ամրանում ենք որպես պետություն, միաբանվում ու համախմբվում որպես ժողովուրդ, որ կարողանանք դիմագրավել մարտահրավերներին:
«Բարդ ժամանակները պահանջում են անձնվիրություն, ջանք ու եռանդ՝ հաղթանակների ու հաջողությունների կերտման համար և համահայկական խաղերի անցկացումը այդ նվիրումի ու աշխատանքի արդյունքն է»,– նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ` փակման արարողության ժամանակ իր ելույթում շեշտել է Վահագն Խաչատուրյանը:
Նախագահը նաև համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով և 25-ամյակի մեդալներով են պարգևատրվել մի շարք գործիչներ:
Համահայկական խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից Հայաստան ժամանած թիմը, «Արդարացի խաղ» անվանակարգում հաղթել է Արգենտինայի Բուենոս Այրեսից ժամանած պատվիրակությունը, «Հայտնություն» անվանակարգում` Ղազախստանի թիմը, իսկ Ստեփանակերտի թիմը ճանաչվել է «Մարզական ոգի և արիություն» անվանակարգի հաղթող։ Լավագույն քաղաքներ են ճանաչվել են Լոնդոնն ու Արթիկը, իսկ համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին, բոլոր կազմակերպիչներին, կամավորներին ու մարզիկներին իրենց մասնակցության, աշխատանքի ու բարձր մակարդակով խաղերի անցկացման համար: Նա վստահություն է հայտնել, որ կրկնապատկված եռանդով աշխատանքը շարունակվելու է առաջիկա 4 տարիներին՝ Համահայկական 9-րդ ամառային խաղերի կազմակերպման համար։